«Հայ ազգը լավագոյն ապագայի մը վստահօրէն կրնայ սպասել, երբ իր վիճակին վրայ շատ ստոյգ գաղափար մը կազմէ և աննկուն կամքով ու գործնական մտքով գիտակցօրէն աշխատի իր փրկութեան համար»:

1970-ական թվականներին, Սուրբ Խաչ դպրեվանքում աշակերտած տարինե­րին, մեր հայերեն լեզվի ուսուցիչը Հովհան­նես Թումանյանից մի քառյակ էր գրատախ­տակի վրա գրել’ առաջարկելով շարադրու­թյուն գրել արտահայտված մտքի շուրջ: Հի­շում եմ այդ պահը, ինչպես այսօր, և երախ­տապարտ ու շնորհակալ եմ այդ դիպվա­ծին, որ մեծապես նպաստեց իմ ձևավոր­մանը, որպես անձ:

«… Ու միշտ,քանի դեռ կա Շահ ու գերի,ստրուկ ու տեր, Չի’ լինելու երկրի վրա ո’չ շիտակ խոսք,ո’չ կյանք,ո’չ սեր»:

Շատ տարիներ հետո, երբ գաղափա­րակից ընկերոջս’ Արամայիսի, հետ խոսում էինք Հայաստանում տիրող անարդար հա­մակարգի շուրջ, հանկարծ նա ասաց. «Որովհետև Թումանյանն արդեն մոռացվել է, նրա Գիքորը աչքաթող է արվել, համաշ­խարհային չափանիշով Կ. Մարքսի «Կա­պիտալից» ոչ մի բանով ետ չմնացող «Գի- քորը» վերստին պետք է տարածել»: ժո ղովրդական, պարզ, բոլորին մատչելի լեզ­վով ասվել էր այն, ինչը հավանաբար 19-րդ դարի կեսերից սկսյալ կազմել էր երկիր մո­լորակի վրա ապրող մարդ արարածի մեկ դարից ավելի տևող պայքարի գաղափա­րական հիմքը:

Քարվաճառ 01.04.1993թ.  Սարգիս Հացապանեանը ադրբեջանցի տատիկ Շեյխա Խանումի հետ

 

Ես,առաջին անգամ, 1990թ-ի գար­նանն եմ ժամանել Հայաստան: Իմ առաջին իսկ տպավորությունը, առ այս պահն էլ, դեռևս հիշում եմ զարմանքով. կար բազմա­կողմանի զարգացած, բարձր գիտելիքի և մշակույթի տեր, իր առաքելությունը շատ լավ իմացող, իր ուժերի հանդեպ մեծ վստա­հություն ունեցող, բավական բարեկեցիկ պայմաններում ապրող, կայացած, բազմա­շերտ լինելով հանդերձ’ համերաշխ պայ­մաններում ապրող մի հասարակություն:

Իմ հայրենիքում ապրող ժողովրդին մոտիկից ճանաչելու անհագ ծարավս հա­գեցրել էի ընդամենը մի քանի ամսվա ըն- թացքում’ Աշոցքից Սարդարապատ, Տավու­շից Վարդենիս, Աշտարակից Արարատ, Ջերմուկից Մեղրի հաճախակի և երկա­րատև այցելությունների շնորհիվ: Տպավո­րություններիս գրավոր ամփոփումը ուղար­կել էի սփյուռքում հրատարակվող բազմա­թիվ պարբերականների խմբագրություն- ներ’ «Այսօրվա Հայաստանը մի սփյուռքա­հայի աչքերով» վերնագրով: Այդ Հայաս­տանը, 18 տարիներ առաջ իմ տեսած, ապ­րած Հայաստանն այլևս չկա, և սա պայմանավորված է ոչ այնքան այդ ժամանակ տի­րող քաղաքական համակարգի Փլուզմամբ, այլ անքաղաքակիրթ ու եղած բոլոր մարդ­կային արժեքների դեմ աննախադեպ հար­ձակում, սանձարձակ պատերազմ հայտա­րարածների գործողությունների դեմ դխ մադրել չկարողացող հասարակության անտարբերությամբ։

Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որաեղ չհաավեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին։

ժան ժակ Ռուսո (1712-1778), ֆրանսիացի փիլիսոփա

 

Իմ տեսած, բավական զարգացած և Եվ֊ րոպայում գտնվող շրջապատիս էլ մեծագույն զարմանքով, պատմածս հասարակության և ոչ մի շերտ «ինքնապաշտպանվելու», տեղի ունեցող հարձակմանը դիմադրելու որևէ քայլ չկատարեց։ Պետք է արձանագրել սակայն, որ նույն այդ մարդիկ, այսինքն մինչ 1990թ. հասունացած, ձևավորված խորհրդահայ սերունդը, իր լավագույն որակները ցույց տվեց Արցախյան շարժման և հաղթանակով՝ հրադա­դարով ավարտված ազա­տամարտի տարիներին, և եթե այսօր ազատ է շնչում Արցախ աշխարհը և ունենք ազատագրված հայկական տարածքներ, սա հենց այդ սերնդի շնորհքն է։

Ցավոք, պետք է ար­ձանագրել սակայն, որ արցախյան «ինքնա­պաշտպանությունը» ՀՀ վարչական տարածքի բնակիչ հանդիսացող, բնականոն պայմաններում գոյատևող, օրըստօրե վատթարացող կյանքի ընթացքը կանգնեցնելու համար չկազմակերպվեց եր­բեք։ Երկրի, նորահայտ երրորդ հանրապե­տության նախընտրած ժողովրդավարական քաղաքական համակարգում կար և կարելի էր ստեղծել, անշուշտ, պայքարելու կոչված քաղաքական-հասարակական միավորներ՝ «ի պաշտպանություն ժողովրդի արդեն ու­նեցած և իրացված իրավունքների»։

Որևէ արգելք չկար նման շատ էական առաքելությունն իրականացնելու համար. հասարակությունն ազատ էր՝ իր իրավունք­ների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով հարկ եղած աշխատանքը կա­տարել, դիմադրել, պայքարել։ Սակայն ոչինչ չարվեց «հանուն ժողովրդի», և հա­սարակությունը սկսեց մեկ առ մեկ կորցնել այն ամենը, ինչը, լավ թե վատ, ստացել էր խորհրդային ժամանակաշրջանում։

Այո, կարծում եմ, որ այստեղ օգտա­գործածս «ստացել» արտահայտությունը շատ դիպուկ է և խոսուն՝ ճիշտ հասկանալու համար չմղված պայքարի իրողության հիմ­քերը։ Խորհրդային շրջանում մարդը (այս տեղ մեր նյութի խնդրո առարկան՝ հայ մարդը) իր ստացած որևէ իրավունքի հա­մար կռիվ չէր տվել, ճիգ չէր թախել, չէր քրտնել։ Ուստի և ունեցածի կորստի համար ոչ մի ընդվզում էլ չեղավ. եթե սխալ չհաս կացվեմ, կցանկանայի ասել, որ «ինչպես ստացել էր, այդպես էլ վերցրեցին իրենից»։ Այս ընթացքում, բնականա­բար, իր ապրած երկրում տեղի ունեցած բնական աղետը՝ երկրաշարժը, պարտադրված պատե­րազմը՝ անհավասար պայմաններում, քաղա­քական համակարգի իսպառ վերացումը, հա­սարակարգում տիրող՝ հնին Փոխարինելու եկող անհայտ նորը, և այլ կարևոր պատճառներն իրենց բացասական ազ­դեցությունն ունեցան մարդկանց արդեն բարե­կեցիկ, սոցիալապես ապահովված կյանքն ու դրա պարգևած բարիքները «կյանքի գնով» պաշտպանելու վրա։

Բայց և անհերքելի է այն իրողությունը, որ նման պայքարը կազմակերպելու և առաջնորդելու նպատակ ունեցող ոչ մի ուժ ի հայտ չեկավ քաղաքական դաշտում։ Հա­յաստանում ժողովրդի վստահությունն ար դարացիորեն չվայելող կոմունիստական կուսակցությունը կամ էլ դրանից ոչ մի բա­նով ետ չմնացող նախկին «կաշառակեր, չինովնիկների ակումբ հիշեցնող, միայն անունով «դեմոկրատ կամ սոցիալ-դեմո կրատ» ինքնահորջորջվողների մասին նույնիսկ ավելորդ է ինչ-որ բան ասել։ Քանի որ ժողովրդի գիտակցության մեջ՝ իրենց հետ տեղի ունեցած բոլոր դժբախտություն­ների պատասխանատուների կերպարով միայն առկա, վերջիններս իրոք էլ երբեք հարազատ ժողովրդի համար թեկուզ մեկ ժամ իսկ մտածած չկային, էլ ուր մնաց, որ հիմա «իշխանազուրկ» վիճակում ընդունակ լինեին մտածելու;

Այսինքն, երկրում չկային ժողովրդի իրավունքները պաշտպանելու գաղափա­րախոսության՝ ձախ հայացքներ դավանող, իսկապես սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստ, կոմունիստ և բնապահպանական պահանջ­ներ ներկայացնող հասարակական-քաղա– քական միավորներ; Հետխորհրդային երկ– րում առկա խառնաշփոթ ժամանակներին ներհատուկ բոլոր գաղաՓարախոսություն– ների դեմ սկզբում միայն քննադատություն, հետո պախարակում և վերջն էլ այլասերման աստիճանի հասնող սուտ ու կեղծի­քի տարածման հատուկ մշակված բոլոր հնարա­վոր և անհնարին միջոց­ներին դիմելու միջոցով, հենց աշխարհի ամենա- զարգացած մարդու՝ խոր հըրդային մարդու, դեմ սանձազերծված աննա­խադեպ արշավանքը, պետք է խոստովանել, որ իր սև գործն արեց;

 

Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան։

Իմանուիլ Կանտ (1724-1804), գերմանացի փիլիսոփա

 

Ապրեցինք բավա­կանին երկար մի ժամանակաշրջան, որը մի կողմից անվանեցինք «անկախության գոր­ծընթացի սկիզբ», սակայն, ինչպես տեսնում ենք, այն ոչ մի «վերջ» էլ չունեցավ, իսկ մյուս կողմից ենթարկվեցինք, իբր թե «կազմա­կերպված պետություն» խոսքերով՝ տիրող իրավիճակը արդարացնել Փորձողների հարձակմանը; Այժմ հասել ենք մի իրավի­ճակի, որ «համազգայինից ազգային», «ան­կազմակերպից կազմակերպված» պետու­թյան անվան տակ, գոյություն ունեցող օլի­գարխիկ բռնապետությունը հանդուրժելու պայմաններում, հայտնվել ենք իսկական անդունդի եզրին՝ խորխորատում;

Եվ գոյություն ունեցող վիհը՝ իմա ժո­ղովրդի «լինել թե չլինելու» իրավիճակը հաղթահարելու՝ այս անտանելի պայման­ների վերացման համար, «ավելի լավ է ուշ, քան երբեք» խոսքի իմաստությամբ գործե­լու պատրաստ հայ մարդկանց քաղաքա­կան դաշտում, անհասկանալի է, դժբախ­տաբար, գոյություն չունեցող գաղաՓարա­կան պայքար մղելու հրամայականի բացա­կայությունը։

Իմ Հայաստան եկած ժամանակների՝ երբեմնի ծաղկուն երկրից, և իր այս քարքա­րոտ հողին կառչած՝ ապրելու իր ցանկությու­նը, նրա վտանգված գոյությունը, սեՓական կյանքը զոհաբերելու գնով պաշտպանած՝ հպարտ ու պատվախնդիր ժողովրդից, կար­ծեք միայն հիշատակ մնացած լինի; Նորան­կախ Հայաստանի

Հանրապետության ժա­ռանգած նյութական, բարոյական, կրթա­կան, գիտական, մշակո^ թային, պատմական, հա­սարակական և այլ ար­ժեքներից գրեթե ոչինչ չի մնացել; Համայն ժողովր դին պատկանող էլ ոչ մի արժեք գոյություն չունի, բացի հավանաբար հայ­րենի հողում մեռնելու, այն էլ՝ իրենից անկախ, իրա­վունքից;

1991 թ-ի դրությամբ, մոտ 120 միլիարդ դոա րին համապատասխան, ազգային պատկանելու­թյան ենթակա՝ պետա­կան ունեցվածք համար­վող, նյութական արժեք ներկայացնող ան­շարժ գույք, վարչական տարածքի ընդեր­քում և վերևում առկա հանքերն ու գործա­րանները, սարքավորումները, զանազան հիմնարկ, ինստիտուտ և դեռ հազար ու մեկ այլ հանրային սեփականություն, օրը ցերե­կով և բոլորիս աչքի առաջ՝ ընդամենը մի քանի հոգու կողմից ավարի ենթարկվեց; Աղ֊ քատացան երկիրը, պետությունն ու ժողո­վուրդը, նրանցից գողացվածի տեր դար­ձած՝ մատների վրա հաշվելի պորտաբույծ­ների ի հայտ գալով;

Արդարության ոգին և ճշմարաության ոգին մի ամբողջություն են։

Սիմոնա Վեյլ (1909-1943), ֆրանսիացի կին գրող, փիլիսո­փա, քաղաքական գործիչ

 

Եղածի անունը «սեՓականաշնորհում» կամ այլ արտահայտությամբ «ապապետա­կանացում» դրվեց, սակայն աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրի կամ հասարակության հետ երբեք չպատահած նման գործելակեր­պի պատճառով, Հայաստան պետության քաղաքացիների, հավանաբար, առնվազն 1/3-ը (մեկ երրորդը) ընդմիշտ հեռացավ իր տնից՝ ստիպված լինելով ընտրել հավերժ պանդուխտի ճամՓան։ Եվ կարծես բավա­կան չէր մի ողջ ժողովրդի հետ տեղի ունե­ցած անբարո, անամոթ, անմարդկային՝ վե֊ րոնշյալ դատապարտելի գործելակերպի ի կատար ածվելը հենց հայրենի իշխանու­թյունների մեղսակցությամբ, այն անվանե­ցին «հայի ճակատագիր»։

Այսինքն, 1915թ֊ի ցեղասպանության արդյունքում անհայրենիք դարձած միլիոն- ների համեմատությամբ, հայրենիք վերա­գտած, Հայաստանում ծնված ու ապրած՝ տուն, տեղ, այգի ունեցող֊ ներն էլ արժանացան նույն դժբախտությանը… նրանք էլ դարձան սՓյուռ­քահայ, որպեսզի մեկ-եր կու սերունդ հետո իսպառ վերանան։

Ահա հարցերից ամենակարևորն ու էա­կանը, որ դժբախտա­բար, գրեթե երբեք լուրջ վերլուծության և քննար­կումների չի ենթարկվել ըստ արժանվույն։ Հա֊ յաստանի երրորդ հան­րապետությունը գոնե անտուն-անհայրենիք հայության համար տուն ու տանիք պետք է դառնար, սակայն ան­տուն ու անտեր դարձրեց իր տուն ու տանիք ունեցողներին։ Սա անշուշտ աններելի հանցագործություն է, այն էլ իրագործված սեՓական ժողովրդի դեմ, բայց 17 տարի շարունակ իր բնիկ տարրից դատարկվող երկրում այդպես էլ չգտնվեցին՝ այս առթիվ իշխանության պատասխանատու հանդի­սացողներին հարց տվողներ։

Երկիր մոլորակում գոյություն չունի նմանօրինակ դժբախտության ենթարկված ուրիշ և ոչ մի այլ պետություն, այդ պետու­թյան քաղաքացիներ՝ այսինքն մի ամբողջ ժողովուրդ։ Սա իսկապես ցեղասպանու­թյան համահավասար հանցանք, ցավ ու տառապանք է, ի տարբերություն 20-րդ դա­րի սկզբի՝ անարյուն իրականացված լինե­լու Փաստի, սակայն… իմ ժամանած Հա­յաստանում՝ 18 տարի առաջ ապրում էր մոտ չորս միլիոն հայ, հիմա մնացել ենք դրա կեսից քիչ ավելին։ Տեղին է վերհիշել Գրիգոր Նարեկացու՝ դեռ 10-րդ դարում ցավով արձանագրած իրողությունը, որ «տարագրվում ենք և չենք էլ տագնապում»։

Աղետալի ժամանակների հետ դեմ հանդիման գտնվելով հանդերձ, թե ՀՀ-ն և թե ԼՂՀ-ն ամբողջովին վերածվել են մի քա­նիսին պատկանող տարածքի, այսինքն կալվածքի, կարծեք անձնական օգտա­գործման ենթակա ինչ-որ Փշալարերով շրջաՓակված տնամերձ հողատարածքի։

21-րդ դարում միջնադարյան խավա­րին հատուկ բարքերով և իրոք ֆեոդալական ժա­մանակներ հիշեցնող հասարակարգին հար և նման, գրեթե Հովհան­նես Թումանյանի դեռ 19- րդ դարի վերջում օգտա­գործած բառապաշա­րում առկա «շահ ու գերի, ստրուկ և տեր» ենք հան­դիսանում։ ճորտատխ րական ժամանակները վերստին ետ են եկել, այ­սինքն պատմության միշտ դեպի առաջ շարժ­ված անիվը կարծեք ետ պտտեցված լինի մերօր յա Հայաստանում։ Սա, ամեն ինչից առաջ և առաջին հերթին քա­ղաքակրթության խնդիր է, ու մեզ նման բազմակողմանիորեն զարգացած հասա­րակության գոյության պայմաններում՝ առավել քան վիրավորական։

Մեր դարի մարդը մի քանիսի շահերը սպասարկող գերի լինելու Փաստը ոչ մի տեղ չի կարող հանդուրժել, Հայաստանում ապ­րողներս ստրուկ չենք, որ ոմանք իրենք իրենց մեր տերը կարծեն։ Հասարակությու­նը իրենից գողացվածի, երկիրը թալանված լինելու պատճառով է հայտնվել այսօրվա վիճակում՝ «թշվառ ու անտեր» դարձել։ Եվ հանրապետությունում չկա գեթ մեկ քաղա­քացի, որ չի գիտակցում իր գլխին բերվածի ու դրա պատասխանատուների մասին։ Բոլորս գիտենք նաև, որ նույնիսկ հայոց այբու­բենի տառերի մեկ երրորդը չիմանալով՝ իրենց անուններն անսխալ գրելու ի վիճակի չլինողները չեն կարող մեր գլխին նորահայտ «շահ ու սուլթան» կարգվել; Եթե նրանք՝ իրենց հետամնաց ֆեոդալի ուղեղով, կար­ծում են, որ սեՓական շահերը հետապն^ լը՝ ինչպես երկնքից իջած մանանա, իրենց բնական պահանջն ու իրավունքն է, ապա երկրի իսկական տերը՝ ժողովուրդը, իր զար­գացածության շնորհիվ շատ ավելի տեղյակ է սեՓական իրավունքները պաշտպանելու պահանջին;

Վիճակը կախված է անարդարության դեմ արդար Հայաստանում ապրել ցանկա­ցողների մղելիք կազմակերպված, գաղա­Փարական, քաղաքական պայքարից; Նպատակը կարելի է ամՓոՓ ձևակերպել՝ «գործ, հաց, ազատություն» կարգա­խոսով. եթե մեր պետու­թյան քաղաքացիները գործ ունենան, հաց էլ կո^ նենան; Իսկ ազատության կարող է ձգտել միայն՝ հանապազօրյա հացն իր քրտինքով վաստակողը;

Ազատությունը մարդու համար բարձրագույն ար­ժեք է և դրա գոյությամբ է պայմանավորված հավա­սարության, արդարու­թյան և համերաշխության հասանելիությունը;

Քաղաքակիրթ երկրները վերոնշյալ ար­ժեքներին հասել են իրենց ժողովուրդների համառ պայքարի, սեՓական շահի գիտակ­ցումով և իրավունքներին տիրանալու համար մղված կռվի արդյունքում; Եվրոպական պե­տություններից յուրաքանչյուրում ապրող ժո­ղովուրդները, մեր այսօրվա Հայաստանում այժմ տիրող իրավիճակը՝ իբրև պատմական դժբախտության ժամանակներ, ուսուցանում են իրենց դպրոցական երեխաներին՝ «անց­յալից օրինակների Փաստով»;

21-րդ դարի հայ մարդը լիովին ի վիճա­կի է իր երկրում արդարության հասնելու նպատակով՝ համամարդկային արժեքային համակարգի պահանջով, սոցիալ-տնտե- սական զարգացման, արժանապատիվ և բնականոն մարդկային պայմաններում ապրելու մակարդակին հասնելու համար՝ իրենից կախվածն անել անպայման;

20-րդ դարը բոլորած, վերածնված նո­րանկախ Հայաստանն ու հայությունը՝ 21- րդ դարում իր ապագան հենց այստեղ էլ ստեղծելու պատրաստ ժողովուրդը, նման գաղափարները կյանքի կոչելու համար իրենց կարողությունները մեկտեղել ցան­կացող զավակների շնորհիվ՝ կնպաստեն նոր հասարակական հարաբերությունների ստեղծմանը;

Եվրոպական ոչ մի երկրում և որևէ հա­մամարդկային արժեք՝ մարդու իրավունք, սոցիալական արդարություն, իրավական ակտերով հավասարության բոլոր իրավունք­ների ձեռքբերում, ժողովրդավարություն ու ազատություն երբեք չի եղել և չի ստեղծվել առանց դեմոկրատական, սոցիալ-դեմոկրա- տական, սոցիալիստական, կոմունիստա­կան ուժերի տևական պայքարի;

Եվրոպական մայրցամաքում բոլոր տեսակի համամարդկային արժեքները՝ այ­սինքն այն, ինչը մարդու համար է, ստեղծ­վել ու պահպանվել են բացառապես ձախ ուժերի շնորհիվ; Իսկ այսպես կոչված «պահպանողական կամ աջ-ազատական» գաղափարախոսության հարող ոչ մեկ ուժի, քաղաքական միավորի, նման արժեքների ստեղծմանը նպաստող որևէ քայլ գոնե ինձ անհայտ է; Միայն մի փոքր խավի՝ նեղ խմբի շահերի համար, քաղաքականության դաշտում հայտնված գրեթե բոլոր տեսակի աջ ուժերի իրադրության «տեր» լինելու մարմաջի ծայրահեղության հասած դրսևորման պատճառով՝ արդեն մեկ դա­րում երկու պատերազմ տեսած եվրոպա­ցին շատ լավ է ճանաչում ԱՋ-երին;

Նույն Եվրոպայի սոցիալապես ամենաբարգավաճ երկրների առաջին շարքե­րում գտնվող սկանդինավյան «շվեդական սոցիալիզմ» կոչվող, իրականում սոցիալ ժողովրդավարական համակարգի շնորհիվ գոյություն ունեցող համամարդկային քա­ղաքական դաշտի՝ իշխանությունների՝ մարդու համար ստեղծված ու մշտապես պահպանվող ՁԱԽ ՈՒԺԵՐԻ գաղափարնե­րով պայմանավորված առկա (Երկիր մոլո­րակի բոլոր քաղաքական համակարգերից լավագույնն ու համամարդկայինը) փաստը, ասածներիս ճշմարտացիությունն ապացու­ցող իրողություն է;

Իսկ նման համամարդկային քաղաքա­կան համակարգն իրականություն դարձնե­լու համար դեպի սկանդինավյան Շվեդիա արտագաղթելու փոխարեն պետք է մեզնից կախվածն անել մեր այս փոքր չափերով, հազիվ երեք միլիոն բնակչության տեր երկ­րում մարդակենտրոն իշխանություն ձևավո­րելու համար;

Ակնհայտ է քաղաքական այլընտրան­քային ձախ գաղափարախոսության Հա­յաստանում հաջողության հասնելու հնա­րավորությունը, քանի որ երկիրը իրոք կանգնած է սոցիալական լրջագույն խնդիր­ների, բնակչության մեծամասնության աղ­քատության շեմին հայտնված լինելու փաս­տի առաջ; Իսկ սա նշանակում է մեկ բան, գործի լծվել ի նպաստ հաց ստեղծող, բա­նակ ու պետություն պահող, երկրի սահ­մանները պաշտպանող բոլոր հայորդինե­րի հետ և ստեղծել՝ առավել քան արժանի, մարդավայել կյանք ունենալու նպատակի իրականացման համար պահանջված՝ քա­ղաքական հայտ ներկայացնելու անհրա­ժեշտ կազմակերպություն; Ելքը սա է, մնա­ցածը կախված է այն իրագործել ցանկա­ցողներից;

Սարգիս Հացպանեան

Երևան, մարտ, 2009թ.

——————————————————————-

Սարգիս Հացպանեանը ծնվել է Ալեքսանդրետում (ծովափնյա քաղաք հայկական Կի֊ լիկիայում)։ Սովորել է Կ. Պոլսի Պետա­կան Գեղարվեստա­կան Ակադեմիայի կինոարվեստի բաժնում, ապա 1980-ին՝ Գեր­մանիայի Քյոլնի համալսարանում սովորել է գեղար­վեստ և կինո-ֆոտո բաժնում։ Անդա­մակցել է ՒմՏ8– Մարքսիստ ուսանո­ղական միո^ թյուն-Սպարտա- կիստներին (–^Տ8– ՏբյԺյԽտ «աւ՜ճ1տէ1տշհ6 Տէսժ6ոէ6ո8սոժ- ՏբՅՐէՅԽտ»)։ 1983- 85թթ. սովորել է Ֆրանսիայի Նանթեր համալսա­րանի իրավաբա­նության ֆակուլտե­տում և նույն ժամանակաշրջա­նում Հայ Ազգային Շարժում (ԱՍԱԼԱ- ական առաջադի­մական) քաղաքա­կան կազմակեր­պության գործուն անդամ է եղել։ 1985-88թթ-ին սովորել է Հ1Ճ-6Ո- Բ^յոշյ համա­լսարանի հաղոթ դակցության և լեզվագիտության ֆակուլտետի կինոարվեստի բաժնում, միաժա­մանակ հետևելով հայագիտության դասընթացների։ 1988–90թթ–ին ավարտել է Փա­րիզի Սորբոնի համալսարանի արվեստի ֆակուլ­տետը։ 1990թ–ի մարտից վերջնա­կանապես տեղա­փոխվել է Հայաս­տան, ուր և բնակ­վում է մինչ օրս։ 19911995թթ. մասնակցել է Արցախի ինքնա­պաշտպանության մարտերին։ 2008թ ին ակտիվորեն մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդող բողոքի հանրահավաքնե- րին՝ փետրվարի 20-մարտի 1-ը անընդհատ գտնվե­լով Ազատության հրապարակում ու նաև չորսօրյա հացադուլ հայտա­րարելով։ Այդ ժամանակից ի վեր հետապնդումների է ենթարկվել ՀՀ ոստիկանության և իշխանությունների կողմից, իսկ նոյեմբերի 10-ին կալանավորվել է «Վարդաշենի» քրեակատարողա- կան բանտում։ 2009^ի ապրիլի 9- ին առաջին ատյա­նի դատարանի կողմից ենթարկվել 3.5 տարվա ազա­տազրկման, «սուտ մատնության» մեղադրանքով։ Այս վճիռը պատրաստ­վում է բողոքարկել։

http://www.idhr.am/

https://drive.google.com/file/d/0BxATF8XOuK0JZkVfZl9qRlloaFU/edit

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert