Արևմտյան հասարկական ճարտարապետության սխեմաների զարգացման վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել Մերտոնի Լարվածության տեսությունը: Թե իրենց երկրների ներսում և թե դրսում soft power կոչեցյալի հիմքում հենց լարվածության տեսության վրա կառուցված ռազմավարությունն է: Սակայն ներսում նրանք աշխատում են լարվածությունը չեզոքացնել, իսկ դրսում ավելացնել՝ էլ ավելի լարել:

1938 թվականին հասարակագիտության լեգենդ Ռոբերտ Մերտոնը զարգացնում է այդ հանրահայտ Strain Theory-ն (հայերեն երևի՝ լարվածության տեսություն): Ոչ պակաս հանրահայտ Էմիլ Դուրքհայմի աշխատանքը շարունակելով՝ Մերտոնը ցույց է տվել, որ ներկայիս հասարակարգում հանրությունը նպատակների բավական բարձր նշաձող է սահմանում իր անդամների համար, ինչը, այդ նաշձողին հասնելու պայքարի ընթացքում, լարվածություն է ստեղծում հասարակությունում: Մարդիկ կամ պիտի դառնան համակարգի մասնիկ ու չարչավեն, կամ էլ դուրս են մնում համակարգից ու էլի չարչարվում են: Ավելի ստույգ՝ լարվածությունը առաջանում է, երբ գոյանում է բաց՝ մարդկանց ներկայիս ստատուսի և հանրության կողմից թելադրվող նպատակների միջև: Երբ լարվածություն է առաջանում, մարդիկ համակերպվելու հինգ տարբերակ ունեն՝

Կոնֆորմիզմը առաջին տարբերակն է, որի շրջանակներում «հուսառատ խեղճերը» հետապնդում են թելադրվող նպատակները՝ հանրության կողմից թույլատրված մեթոդներով:

Նորարարությունը երկրորդ տարբերակն է ,և ենթադրում է նույն նպատակների հասնելը՝ չթույլատրվող մեթոդներով, օրինակ՝ օրինազանցությամբ: Սա, այսպես կոչված, «գոյատևող խեղճերի» տարբերակն է:

Հաջորդ տարբերակը ծեսապաշտությունն է, երբ «պասիվ խեղճը» թույլատրված մեթոդներով է գործում, սակայն նվազեցնում է նպատակների նշաձողը: Ձգտում է շատ ավելի փոքրին, քան մշակույթը թելադրում է:

Նահանջողականությունը չորրորդ տարբերակն է, որը նախընտրում են «նահանջող խեղճերը», երբ մարդը հրաժարվում է թե՛ թելադրվող նպատակներից և թե՛ դրանց հասնելու ընդունելի և չընդունելի միջոցներից: Այս մարդիկ հեռանում են հանրությունից:

Հինգերորդ և ամենա վտանգավոր ու, ըստ այդմ, օգտակար խումբը՝ ապստամբելու հակված «ընդդիմացող խեղճերն» են: Այս մարդիկ հրաժարվում են թելադրվող նպատակների և նպատակներին հասնելու միջոցներից ու փորձում են ստեղծել նորը: Այլ մշակույթ՝ այլ նպատակներով, այլ մեթոդներով:

Այս տեսությունը շահագործելու համար սկզբից իդենտիֆիկացվում են լարվածության գոտիները, այնուհետև ստեղծվում են սոցիալիզացիայի խմբակներ, որոնց շրջանակներում կձևավորվի վերոհիշյալ հինգերորդ խմբի՝ «ընդդիմացող խեղճերի» խավը:

Մեր հանրությունը մեծ մասամբ հոմոֆոբ է, ուրեմն լարվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է թիրախավորել լարված նույնասեռականներին: Մեր հասարակությունը պատրիարխալ է, ուրեմն անհրաժեշտ է թիրախավորել լարված կանանց: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հակված է սատարել բանակին ու եկեղեցուն, ուրեմն անհրաժեշտ է պացիֆիստներին ու կրոնական փոքրամասնություններին թիրախավորել: Սրանից զատ կան համամարդկային լարվածության գոտիներ, օրինակ՝ հաշմանդամները, աղքատ ընտանիքների երեխաները, ազգային կամ ռասայական փոքրամասնությունները և այլն: Մեր երկրում համապատասխան կառույցները աշխատում են բոլոր թիրախային խմբերի հետ, բացառությամբ ամենամեծ խմբի՝ առհասարակ աղքատների: Այս խումբը անտեսվում է, քանի որ մեզ մոտ այն չափազանց մեծ է, և նրանց համախմբումը հղի է սոցիալիստական պոռթկումներով, որը կզրկի արտասահմանյան կառույցներին կապիտալի միջոցով վերահսկողություն իրականացնելուց: Նրանց պետք չէ համախմբել մի ուժի շուրջ, որը մի պայծառ օր կհրաժարվի արտաքին պարտքը սպասարկելուց: Մինչդեռ բոշևիկ կոչեցյալը աշխատում է հենց աղքատների հետ, իսկ մնացածին փորձում է պահել առաջին 4 փուլերից մեկում:

Մի կոնկրետ օրինակ բերեմ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը: Մոտ մեկ ամիս առաջ Լարա Ահարոնյանը (էն հեշտոցների ցուցահանդեսի պետը) 23,640 դոլարի հերթական գրանտ է ստանում Սորոսից, որպեսզի Կանանց Դեմ Բռնության Դաշինքը համապատասխան գործունեություն ծավալի: Շաբաթներ անց Զարուհի Փոստանջյանը կոյուղաջրերով շոու է շինում քաղաքապետարանում: Դրանից րոպեներ անց վերոհիշյալ պայքարողները քաղաքապետարանի մոտ արդեն պատրաստի պաստառներով կանգնած էին: ԶԼՄ-ները սկսեցին բղավել անհամաչափ ուժի և սեռական ոտնձգությունների մասին: Սորոսը անցած տարի երկու միլիոնից ավել փող է բաժանել Հայաստանում: Հիմա հարց. քանի՞ կիլոմետր կոպյուղաջուր կարելի էր կառուցել, եթե այդ գումարը գնար, ոչ թե լարվածություն ստեղծելու համար, այլ ուղղակի խնդիրը լուծելուն:

Պատկերացրեք ինչքան հարց կարելի էր լուծել, եթե Eurasia Partnership-ը, Open Society-ն, Nauman-ը և այլոք էդ միլիոններով մարդա մի գործարան բացեր, մի կոյուղի վերանորոգեր: Պատկերացրի՞ք, այ մենք կունենայինք մի հասարակություն, որտեղ Eurasia Partnership-ին, Open Society-ին, Nauman-ին և այլոց, բանի տեղ դնող չէր լինի: Տեր-Պետրոսյանը տնտեսությունը քանդեց ու դրա դիմաց ստացավ ահագին վարկ, Քոչարյանը ազերներին թողեց նավթամուղ սարքեն, թուրքերին թողեց մտնեն WTO ու ստացավ Հազարամյակների ծրագիրը, Սարգսյանն էլ ահագին բան բանակցեց ու ահագին վարկ ստացավ: Ուրվորայա ատոմակայանը կփակենք, լիքը լարվածություն ստեղծելու օրենք կընդունենք ու դրա դիմաց մի քանի կոպեկ էլ կստանանք: Մի մասը կառավարության մոտ անձինք արդեն ստացել են: Հիմա մնացել է վերջին բանակցությունը՝ տարածքայինը… Նենց որ պինդ կացեք, շոուն նոր է սկսվում:

Մոտ ապագայում մեզանից պահանջելու են կամ տարածք տալ կամ պարտքերը մարել: Տարածք տալու դեպքում էլի տարածք են պահանջելու, պարտքը տալու տարբերակ չկա էլ: Վերոհիշյալ շոուն ունենալու է մղձավանջային ավարտ, եթե չհայտնվեն ուժեր, որոնք, համախմբելով հոմոֆոբներին, ազգայնականներին, կնատյացներին, եկեղեցականներին, աղքատներին, ու ոչ տարածք կտան, ոչ էլ պարտքը կվերադարձնեն: Ի՞նչ պիտի անեն, ցեղասպանությո՞ւնը չճանաչեն, է չեն էլ ճանաչում, Արցախը չճանաչե՞ն, է չեն էլ ճանաչում: Փող չեն տալու՞, է չեն էլ տալիս, դուք էդ փողը տեսե՞լ եք մինչ օրս:

Artur Danielian ՖԲ-յան էջից

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert