Կիպրոսի դեսպանության մշակութային բաժնի և Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ, մարտի 26-ին կազմակերպվելու է Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
«Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը և Հայկական հարցը»:
Գիտաժողովին քննարկվելու են հետևյալ հարցերը՝
• Մակեդոնական և Կիպրական խնդիրների ծագումը
• Հայկական բարենորոգումների հարցը
• Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփ»-ի պատգամը և Հայ ազգային ազատագրական պայքարը։
Բանախոսներ`
Սպիրիդոն Պլումիդիս, Աթենքի համալսարանի դոցենտ` «Բեռլինի վեհաժողովը եվրոպական քաղաքականության մեջ, Մակեդոնական հարցի շրջադարձային կետը»;
Անդրեաս Անտոնոպուլոս, Աթենքի համալսարանի դասախոս` «Բեռլինի վեհաժողովը Կոստանդինոպոլսի հունական համայնքի տեսանկյունից»
Հովսեփ Քասեսյան, գրող, հրապարակախոս, Հունահայկական կենտրոնի քարտուղար` «Ազգային զարթոնք. հայերը Բեռլինի վեհաժողովին»
Աննա Գիվարգիզյան, «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր (Մոսկվա), Մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս` «Բեռլինի վեհաժողովի պատմական դասերը. հայ ազգային ազատագրական զինյալ պայքարը»
Աթանասիա Ֆոտիադի, Հունաստանի իրավաբանների ասոցիացիայի վարչական խորհրդի անդամ, «Կիպրոսի կոնվենցիայի բարոյական, իրավական և քաղաքական հետևանքները» (1878):
Համակարգող`
Լուկաս Աքսելոս, Պատմական գիտությունների դոկտոր, գրող
Հասցեն`
Կիպրոսի դեսպանատուն, Քսենոֆոնդոս 2ա, Աթենք (Սինդաղմա հրապարակ)
Երկուշաբթի, 26 մարտի 2018 թ. Ժամը` 19:00
«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք, 22 մարտի 2018թ.