Եվրոպայի հայերի համագումարը վերահաստատում է իր զորակցությունը այս հուժկու ժողովրդական շարժմանը

Հայրենիքի մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, սփյուռքը իր ճնշող մեծամասնությամբ ձեզ հետ է:

Համակարգի փոփոխությունը ժողովրդի արդար պահանջն է եւ ոչ մի ՀՀԿ-ական եւ դաշնակ կոալիցիա չի կարող կասեցնել ժողովրդական այս խաղաղ եւ հուժկու շարժումը:

ՀՀԿ-ական եւ դաշնակցական  սովորական շարքային  անդամներին հորդորում ենք միանալ ժողովրդին եւ թույլ չտալ մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված իշխանությանը շարունակել իր հակազգային քաղաքականությունը:

Ինչպես միշտ ասել ենք եւ ասում ենք ոստիկանները հարազատ ժողովրդի զավակներն են եւ ուստի ոստիկանական ողջ կազմին հորդորում ենք կանգնել հարազատ ժողովրդի կողքին:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

25 ապրիլ 2018 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com

 

 

 

споделяне във facebook

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.