Եվրոպայի հայերի համագումարը, Եվրոպայում ապրող մեր հարյուրհազարավոր հայրենակիցները եւ ընդհանրապես Սփյուռքը իր ճնշող մեծամասնությամբ խստիվ դատապարտում է ՀՀԿ-ի վերջին հակաժողովրդական հակապետական, հուսահատ ու դավաճանության հասնող քայլը՝ Ազգային Ժողովում վարչապետի ընտրության ընթացքում ժողովրդի կամքին հակառակ քվեարկության համար:
Ցավոք ՀՀԿ-ն իր նեղ կլանային շահերը ազգային եւ պետական շահին գերադասելով՝ մի անգամ եւս ապացուցեց որ հանդիսանում է մեր հայրենիքի զարգացման եւ բարգավաճման ամենամեծ խոչնդոտը եւ արգելքը:
Մի հիսուն հոգիանոց խմբակ երես թեքելով ժողովրդից, դեռ սին կերպով հույս է փայփայում հետ տանել պատմության անիվը:
Նրանք այժմ ամենամեծ հարվածն են ուզում հասցնել մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին:
Լինենք զգոն, եւ անսասան կամքով պայքարը հասցնենք իր հաղթական վերջնական ավարտին:
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
1 մայիս 2018 թ.
contact@aaeurop.com
www.aaeurop.com