Ոչ լեգալ պատերազմներ

Թե ինչպես են ՆԱՏՕ-ի երկրները ՄԱԿ-յանը

սաբոտաժի ենթարկում (Դանիելե Գանզեր)

Տարիներ է ինչ Միջին Արևլքի արաբական երկրները հաջորդաբար ներքաշվել են արտաքին և ներքին՝ քաղաքացիական պատերազմների մեջ: Զոհվել, տնավեր և թափառական են դարձել միլիոնավոր մարդիկ, կանայք, երեխաներ: Ովքե՞ր են այդ պատերազմները հրահրողները, արևմուտքի ո՞ր պետությունների, կամ շրջանների շահերից են բխում նման պատերազմները: Որոնք միշտ էլ, համարյա թե, նույն սցենարով, այն է՝ կեղծված, շատ ժամանակ հորինված փաստերով և փաստաթղթերով ապակողմնորոշում են իրենց երկրների բնակչությանը և պատերազմը այն երկրների դեմ, որոնք իրենց որակումով ռչ դեմոկրատ են և աշխարհի, կամ տվյալ տարածաշրջանի խաղաղությունը վտանգող, ներկայացնում են օրինական և անհրաժեշտ: Ահա այդպես է՝ այսպես ասած՝ «քաղաքակիրթ աշխարհը»: Դրանք ԱՄՆ-ն են և նրա դաշնակից արևմտյան երկրները:

ԱՄՆ-ն ինքնին արտառոց հակասությունների երկիր է:

-Մի կողմից, մի խումբ մարդկանց անհամեմատելի մեծ հարստությունն է, մյուս կողմից չքավորների և անօթևանների բազմությունը:

-Մի կողմից, խոսքի, գրչի, կամ քննադատության անհամեմատելի, ազատությունն է, մյուս կողմից մեծահարուստների, նավթարդյունաբերության և ռազմական ինդուստրիայի, այդ գիգանտ շրջանների, աննախադեպ շահամոլությունն է, որոնք էլ թելադրում են իրենց կամքը և ուղղություն են տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը:

ՍՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային ոստիկանության դերակատարումն և իրենց ոչ հաճո երկրների նկատմամբ սադրիչ քաղաքականությունն է, որը նրանք այնքան վարպետորեն քողարկում են դեմոկրատիայի դիմակով և այլ երկրների ագրեսիան իրենց հարևան երկրների նկատմամբ դիմակայելու հետևողական քարոզչությամբ…

 

Արևմուտքում մթնոլորտը կդառնար շատ ավելի գաղջ և ոչ շնչելի, եթե չլինեին այն խիզախ և մարդասեր պատմաբանները, թղթակիցները, հրապարակախոսները, ովքեր օգտվելով ազատ խոսքի հնարավորությունից, իրենց՝ բանախոսություններով, հոդվածներով և գրքերով, դեմ են գնում իրենց և արևմտյան այլ երկրների, ամենից առաջ սակայն ԱՄՆ-ի ղեկավար և շահամոլ շրջանների կեղծիքներով լի և հանրությանը մոլորեցնող, ապակողմնորոշող  պաշտոնական քարոզչությանը, բացահայտում են այն և լույս են սփռում իրականության վրա: Նման համարձակ թղթակիցներ և հրապարակախոսներ են.

-Գերմանիայում՝ Պետեր Շոլ- Լատուրը (Peter Scholl-Latur), ով իր՝ դեռ 2006 թվականին հրատարակված՝ «Ռուսաստանը աքցանի մեջ» գրքում, գրել է.

«Հաջորդ երկրները՝ որտեղ որ հակառուսական շարժումներ պետք է սկսվեն և ՆԱՏՕ-ի անդամ դառնան՝ Ուկրաինիան է, Վրաստանը և Բելառուսիան…

Իսկ հեռավոր արևելքի թուրքալեզու երկրների՝ հսկայական գազի և քարյուղի պաշարներին տիրանալու համար, արևմուտքը և Սաուդի Արաբիան զարկ տալով տեղի ժողովուրդների իսլամական կրոնի ազդեցությունը, փորձում են նրանց մոտ առաջացնել հակառուսական տրամադրություններ»…

-Շվեյցարիայում այդ խիզախ մարդկանցից է՝ Դանիելե Գանզեր-ը (Daniele Ganser):

2016 թվականին, Ցյուրիխում գերմաներեն լեզվով հրատարակվել է երիտասարդ պատմաբանի և խաղաղություն ուսումնասիրողի հետևյալ վերնագրուվ գիրքը և մինչև 2017 թվականը վերահրատարակվել է 8 անգամ:

Դանիելէ Գանզեր (Daniele Ganser)

Ոչ լեգալ պատերազմներ

Թե ինչպես են ՆԱՏՕ-ի երկրները ՄԱԿ-յանը

սաբոտաժի ենթարկում

Ժամանակագրություն՝

Կուբայից մինչև Սիրիա

 

Գրքում զետեղված են բազմաթիվ հավաստի փաստեր և վկայություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ՝ ՆԱՏՕ-ի երկրների խափանարար, շահադիտական, տարբեր երկրներում քաղաքացիական պատերազմներ հրահրող քաղաքականության, զուտ իմպերիալիստական գործունեության վերաբերյալ՝ փաստեր, վկայություններ, գիտակ և մասնագետ անձանց կարծիքներ, ինչպես նաև գաղտնի փաստաթղթերից մեջբերումներ, որոնք բացահայտվել են ժամանակին և վերջին տարիներին: Հավելյալ դրանց, հեղինակը ներկայացնում է նաև տարիների իր ուսումնասիրությունների և պրպտումների արդյունքը, ինչպես նաև պաշտոնական անձանց հեռախոսազրույցները, որը գրառել են հենց այդ երկրների գաղտնի գործակալությունները:

 

Վերջին տարիներին ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների երկերեսանի քաղաքականությունը այս-այն պատրվակով ուղղվել է և վերջերս ուժգին թափ է ստացել նաև Իրանի և Դաշնային Ռուսաստանի դեմ: Հենց միայն տնտեսական պատժամիջոցները, մեծ հարված են հասցրել այս երկու երկրների ժողովրդական տնտեսությանը, որոնց ալիքները նաև Հայաստանին են հասնում և հասնելու: Այդ սահմանափակումների հետևանքով վերջին տարիներին և ամիսներին զգալիորեն արժեքազրկվել են Ռուբլին և Թումանը:

ԴՌ –անի դեմ ուղղված պատժամիջոցները ինչ որ տեղ վնասում են նաև Հայաստանի տնտեսությանը և վտանգում են նրա ապագան: Որքան որ Սահմանափակվում է ԴՌ-ը արևմուտքում և արևելքում, այնքան ռեալ է դառնալու Թուրքիայի և հեռավոր արևելքի թուրքալեզու ազգայնամոլների Պան- Թուրանական կայսրություն ստեղծելու հեռանկարային նկրտումները: Թուրքալեզու երկրների՝ ազգայնամոլ շրջանների նման հավակնությունը և չթաքնված քարոզչությունը, ապագայում լինելու է այդ տարածաշրջանում ամենագլխավոր մարտահրավերը: Պարզ է, որ նման նպատակները նախ և առաջ ուղղված կլինեն տարածաշրջանի քրիստոնիա և ոչ թուրքալեզու ժողովուրդների, ինչպես նաև Իրանի ու Չինաստանի դեմ: Ապագայում նման հեռանկարների զարգացումը շատ ավելի ռեալ են և դրանց պոտենցյալ ուժը ավելի են զարգանալու տեղի երկրների և Ռուսաստանի միջև ազգամիջյան, ինչպես նաև, ներքին աճող կոնֆլիկտների պատճառով,  ապա պետք է մտածել, ոչ հեռավոր ապագայում ստեղծել ԴՌ, Չինաստան, Իրան և Հայաստանի միջպետական բազմակողմանի փոխօգնություն և համագործակցություն, որի նպատակը կլիներ դիմակայել թուրքալեզու ազգայնամոլների նման նպատակները:

Նույնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ՝ Օզալը, չթաքնված հրճվանքով ժամանակին ասել էր՝ «Եթե սխալ չանենք, ապա 20-րդ դարը մեզ է պատկանելու»…

 

Շատ շահեկան կլիներ՝ եթե Դանիելե Գանզերի վերոհիշյալ գիրքը թարգմանվեր հայերենի, դա հայ ընթերցողին կբացահայտեր արևմուտքի պաշտոնակսն շրջանների իրական դեմքը, արտաքին շահադիտական քաղաքականության էյությունը, որը այնքան վարպետորեն քողարկվում է դեմոկրատիաի և մարդասիրական դիմակի տակ: Ժամանակին Կիզինգերը ցինիկորեն նշել է. «Մենք ունենք շահեր, ոչ թե բարեկամներ»…

 

Ներքո փորձ է արվելու՝ հայ հանրությանը ծանոթացնել գրքի այն էջերի բովանդակությանը, որտեղ պարզաբանվում է, թե ինչպես է իրականացվել ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք, որի ամենաթունդ իրականացողմերն են եղել՝ ԱՄՆ-ն և Դաշնային Գերմանիան: Թե ինչպես է հետևողականորեն և աստիճանաբար «աքցանի մեջ առնվում»՝ Դաշնային Ռուսաստանը…

Նման քաղաքականությունը մի մարտահրավեր է, որը ապագայում էլ ավելի անմիջական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար, ուստի պետք է, որ դա չվրիպի Հայաստանի իշխանությունների տեսադաշտից…

 

Վերոհիշյալ գրքի 250-րդ էջում, հետևյալ խորագրով՝

«ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք» գլխում, կարդում ենք՝

 

«Հայտնի է, որ Սովետական Միության նախագահ՝ Միխայել Գորբաչովը ժամանակին համաձայնվեց երկու Գերմանիայի միացման և նրա ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, սակայն պահանջեց, որ դրա փոխարեն ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու դեպի արևելք: ԱՄն-ը դա վստահեցրեց Ռուսաստանին:

Պատմականորեն Ուկրաինան գտնվում է Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Սովետական Միության փլուզումից հետո այն և նախկին բոլոր սոցիալիստական երկրները իրենց անկախ հայտարարեցին: ԱԱՆ-ի համար լայն ասպարեզ բացվեց, իր ազդեցության ոլորտը տարածել այդ երկրներում և նախկին Վարշավայի Պակտի անդամ երկրներին ներառնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում: 1999 թվականին Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան, 2004 թվականին Բուլգարիան, Բալտիկայի երեք հանրապետությունները, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, իսկ 2009 թվականին, Հարավսլավիայի կենտրոնական իշխանության փլուզումից հետո, Ալբանիան և Խորվտիան ընդունվեցին ՆԱՏՕ-ի երկրների շարքերում: Նման էքսպանսիայի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը դարձավ 28-ը:

Ռուսների տեսակետից, ՆԱՏՕ-ի նման մասսայական տարածումը դեպի արևելք, ոչ միայն պրովակացիա էր նշանակում, այլև իրական վտանգ: Ռուսները իրենց խաբված էին զգում: Որովհետև 1989 թվականին Բեռլինի պատի փլուզումից հետո, նրանք օժանդակեցին երկու Գերմանիայի խաղաղ միացմանը, ի դեպ նրանք համաձայնվեցին, որ Դեմոկրատական Գերմանիան Վարշավայի պակտից դուրս եկավ, իսկ միացյալ Գերմանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Որպեսզի այդ հնարավոր դառնա, ռուսները՝ Միխայել Գորբաչովի գլխավորությամբ, ետ վերադարձրին իրենց 340.000- անոց բանակը Դեմոկրատական Գերմանիայից:

Սովետական Միության պրեզիդենտ՝ Միխայել Գորբաչովը հավանություն տվեց Գերմանիայի միացամանը և ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, սակայն, որպես պատասխան քայլ, պահանջեց՝ ՆԱՏՕ-ն չպետք է ընդարձակվի դեպի արևելք: Ամերիկյան Կայսրությունը ( գրողը ԱՄՆ-ին այդպես է որակում, մի շարք փաստեր բերելով) ռուսներին վստահեցրեց այդ:

«ՆԱՏՕ-ն իր ազդեցության ոլորտը «ոչ մի սանտիմետր դեպի արևելք չի տարածելու»: Խոստացավ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար՝ Ջեյմս Բեկերը (James Baker) 1990 թվականի փետրվար 9-ին, Մոսկվայի Կրեմլ պալատի Կատարինա դահլիճում: Իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Գենշերը, նախորոք, Հունվար 31-ին, Տուրցինգի Ավետարանական ակադեմիայում իր արտասանած ճառում ասաց.

«ՆԱՏՕ-ի տարածումը դեպի արևելք, այսինքն՝ Ռուսաստանի սահմաններին մոտ, չի կատարվելու»:

Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Բուլգարիայի և նախկին մյուս սոցիալիստական երկրներին ՆԱՏՕ-ի անդամ ընդունելով, նրանք բազմիցս դրժել են իրենց խոստումները: Իհարկե որ դա բարկացերց ռուսներին:

«Արևմուտքի մեր կոլեգաները շարունակաբար խաբել են մեզ, նրանք որոշումներ են կայացրել մեր թիկունքում և մեզ կատարված փաստերի առաջ են կանգնեցրել», քննադատել է Պուտինը: «Այդպես է կատարվել ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք, ինչպես նաև բազմապիսի ռազմական տեխնիկայի տեղադրումը մեր սահմաններին կից»: Ամերիկացիների տված խոստումի դրժումը հազիվ է արևմուտքի մամուլի ուշարության նյութ դարձել, որովհետև դա վատ լույս էր սփռելու ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հեղինակության վրա: «Խոստումնադրժությունը առասպել է», գրում է գերմանացի թղթակից՝Իգնաց Լօցօ Կյուհնը (Ignaz Lozo Kühn): Բայց նա սխալվում է: Գերմանուհի՝ Գաբրիելե Կրոնե – Շմալցը, (Gabriele Krone- Schmalz), Մոսկվայում ARD- ի նախկին թղթակիցը, ուղղում է, որ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերում նշված է, որ ԱՄՆ- ի արտաքին գործերի նախարար Ջեյմս Բեկերը 1990 թվականի փետրվար 9-ին Միխայել Գորբաչովի և ՍՍՀՄ-ի արտաքին գործերի նախարար Էդվարդ Շեվարնաձեի ներկայությամբ «երկաթյա երաշխավորություն» է տվել, որ. «Ոչ իրավական տեսակետից և ոչ էլ ՆԱՏՕ-ի զորքերը չեն փոխադրվի դեպի արևելք, եթե Մոսկվան համաձայնվի՝ միացյալ Գերմանիայի ՆԱՏՕ-ի անդամակցության: Նույն ժամանակ Գորբաչովը ասել է՝ «Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր ընդարձակում, անընդունելի է», որից հետո Բեկերը պատասխանել է. «Ես ամբողջովին հավանություն եմ տալիս դրան»:

Նման հավաստիացումների մասին՝ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվելու, գրավոր պայմանագիր չկա, Գորբաչովը դա անհրաժեշտ չի համարել, որովհետե նման պայմանավորվածության ժամանակ, Վարշավայի Պակտը դեռ գոյություն ուներ, իսկ ռուսների համար բանավոր խոստումը պարտադրական էր: Գերմանիայի արտաքին գործերի նախարար՝ Գենշերի և ռուսների արտաքին գործերի նախարար՝ Շեվարնաձեի միջև գոյություն ուներ լիակատար վստահություն: Արտաքին գործերի մի արձանագրության մեջ նշում  է արված, Գենշերի և Շեվարանձեի մի խոսակցության մասին, կայացած 1990 թվականի փետրվար 9-ին. «Մենք գիտակցում ենք, որ միացյալ Գերմանիայի անդամակցութունը ՆԱՏՕ-ին շատ բարդ հարցեր է առաջ բերում, բայց մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք»:

Դեմոկրատական Գերմանիայի միացումը Դաշնային Գերմանիային, ՆԱՏՕ-ի ընդարձակման առաջին դեպքն էր, դրանով հանդերձ, որ թե ԱՄՆ-ն և թե Գերմանիան, ռուսներին խոստացել էին, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք: Սակայն հենց այդ երկու երկրներն էին, որ 1990- ից սկսյալ, ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդարձակման ամենաթունդ Պաշտպաններն էին: Գերմանիայի պաշտպանության նախարար՝ Ֆոլկեր Րյուհեն (Volker Rühe) արևմուտքի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն էր, ով 1993 թվականի մարտ-ին, Լոնդոնում կայացած մի բանախոսության ընթացքում, հրապարակայնորեն պահանջեց՝ ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդարձակել: Ֆոլկեր Րյուհեի նման պահանջը խոստադրժում էր նշանակում և բոլորովին հակառակն էր, նախկինում տրված խոստումներին:

Երբ 1990 ական թվականներին գնալով ավելի շատ երկրներ ՆԱՏՕ-ի անդամ դարձան, ապա նաև Գորբաչովը գիտակցեց, որ իրեն խաբել են.

«Գերմանիան, ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրներ 1990 թվականին իրեն խոստացել էին, որ երկու Գերմանիայի միացումից հետո, ՆԱՏՕ-ն ոչ մի սանտիմետր դեպի արևելք չի ընդարձակվելու»:  Քննադատել է Գորբաչովը 2009 թվականին, Ալբանիայի և Խորթավիայի ՆԱՏՕ-ի անդամակցության ժամանակ: «ԱՄՆ-երն դրժեցին իրենց խոստումը, իսկ գերմանացիներին դա բոլորովին էլ չէր հետաքրքրում, հավանաբար նրանք նույնիսկ շփում էին իրենց ձեռքերը, թե իրենք որքան լավ են կարողացել խաբել ռուսներին, այդ պատճառով էլ ռուսներն այլևս, արևմուտքի տրված խոստումներին չեն վստահում»…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, հուլիս 2018

 


share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net