Փակեմ աչքերս…
Կերպարդ գունեղ ու վառ՝
Կոպերիս տակ նկարեմ
Ու տրվեմ ափերին քո տաք,
Անհուն սիրտդ գրկեմ
Այնքա՜ն, այնքա՜ն ամուր,
Որ երկինքդ մաղի
Մի լուսնահար թախիծ,
Ու բերկրանա հողս պապակ,
Որ քո անցած ճամփաներին
հառնեն վարդեր՝
Բա՜ց ամպագույն,
Ու այն փնջած՝
Դու գաս ինձ մոտ։
Ու թե դարձիդ արահետում
հոգնած նստես սիրուս քարին,
Եվ լո՜ւռ հագեցնես ծարավդ անսպառ՝
Սպասումով իմ անապակ.
Ես դա կզգա՛մ։
Այդժամ կյանքիս նուրբ թելերով,
Հաստա՛տ պիտի ես կարկատեմ
Զուգահեռված ժպիտները,
Ու չխաչված հայացքները մեր անցյալի,
Որ կոպերիդ տակ լուռ թողնեմ՝
Հին կարոտը իմ ծրարված,
հավերժացած մեծ սերը մեր…

հեղինակ՝ Արմինե Մուրադյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert