Սրտիս խորանում՝ տաքուկ մի բջջում,
Նուրբ ծածկել եմ քեզ իմ սեր կորսված,
Ծածկել եմ մեղմիկ սավանով ոգուս
Արյան շիթերիս ծովում փոթորկված:
Խփում է սիրտս, զարկվում պատեպատ,
Փոթորկվում մահիդ լուրից անիծված,
Սրտիս տաք բջիջն անգամ չի շարժվում,
Որ չխարխլի խորանս հանկարծ:
Թե անգամ սրտիս բջիջները բյուր
Խողխողվեն, այրվեն կարոտներից հուր
Պատրաստ եմ զոհել ամողջ սիրտս զուր,
Բայց չկորցնել այն բջիջն ամուր,
Որում ապրում է, շնչում ու փոթորկվում
Ինձանից հեռու, բայց նաև շատ մոտ
Իմ տիեզերքն ու խռովքս լազուր: