Ամեն առավոտ
կավելացնեմ մրգախյուսը
բլիթներին փխրուն
և թեյ կլցնեմ
բաժակների մեջ
հեքիաթազարդ,
ես քեզ կխնդրեմ`
շուտ վերադառնալ,
ես քեզ կգրկեմ
դռան մոտ կանգնած
ու կհարցնեմ`
աչքերիս հասցեն
որտեղի՞ց գտար …
Դու կհամբուրես
իմ տաք այտերը
վարդագունված,
մեղմ կշշնջաս,
որ ուշանում ես
աշխատանքիցդ
ու կխոստանաս
սառնաշաքարներ
բերել ինձ համար,
ես քեզ կսպասեմ
դռան բռնակը
իմ կրծքին սեղմած
և կգաս, կգաս …
21.03.2019