Նախկին իշխանությունների բոլոր մասնիկները հերիք չէ թալանել, ոչնչացրել ու դատարկել են երկիրը, ստրկացրել ժողովրդին, երկրից դուրս են հանել տասնյակ միլիարդների հասնող ժողովրդից թալանած կապիտալը, զինվորին սահմանում սոված ու տկլոր, անփամփուշտ ու անհույս են թողել, այժմ առանց ամոթի այդ ամենն արդարացնում են  ու վայնասուն դնում, թե «ներկա կառավարությունը վաաաայ էս ի՞նչ է անում»: Պարոնա՛յք և տիկնա՛յք, ներկա կառավարությունը այլ բան չի անում, անում է այն, ինչը դուք պիտի 30 տարիների ընթացքում արած լինեիք ու չեք արել, անում է ճիշտ ձեր հակառակ գործողությունը՝ երկիրը մաքրում է գողերից, թալանից ու ստրկությունից: Վերկանգնում է ձեր կողմից արժեզրկած երկրի ու ժողովրդի արժանապատվությունը:

Ձեր իշխանությունը  պետության տեղ դրած՝ պետական շահի պաշտպանին՝ դատախազին, դարձրել էիք ձեր օլիգարխիկ իշխանության անձնական շահերի պաշտպան, դատական համակարգը վերածել էիք ձեր իշխանության շահերի պաշտպանի, իրավապահ համակարգը դարձրել  էիք ձեր իշխանության բռունցքը ընդդեմ ժողովրդի, բանակի սպայակազմը վերածել էիք ստրուկի ու ձեր իշխանության վերարտադրման պաշտպանության կորպուսի:

Այդ  ինչպե՞ս էր լինում, որ ընտրությունները դուք կազմակերպելուց ստանում էիք 800 հազար ձայն, ՅՀԴ 120 հազար, ԲՀԿ 350 հազար: Բա ո՞ւր մնացին 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններին ձեզ «սիրող ու ձայն տվող», ձեզ պաշտողներն ու այն «ահռելի» քանակությամբ մասսան:

Պարոն Աշոտյան բավարար չէ, որ առանց ամաչելու Շմայսի ու Մանվելի նմաններին խորհրդարան էիք մտցրել, դեռ համարձակվում եք նրանց «ուժեղ պատգամավոր» անվանել: Նրանք, իհարկե, ձեզ համար «ուժեղ» էին, քանի որ նրանց միջոցով էիք ահուսարսափ տարածում ու սպառնալով ու բռնությամբ, կաշառքով լցոնումներով ձայներ հավաքում: Հպարտությամբ եք նշում՝ Ալեն Սիմոնյանին «Շմայսի» ցասումից պաշտպանելու ձեր միջամտության մասին, մոռանալով Բաղրամյան փողոցում հավաքված տասնյակ հազարավոր ժողովրդի ցասումը. «Աշոտյան սիկտիր» կոչերը: Դուք ձեզ փորձում եք բարձր գնահատել, բայց զուր են ձեր ջանքերը, քանզի դուք ձեր արժեքը չափորոշում եք «Շմայսի» նման ձեր «ուժեղ» պատգամավորների սկալայով:

Նայեք ձեզ տրված ձայներին ու ամաչեք: Փոխարեն ապաշխարեք, գետինը մտնեք, անամոթաբար բերաններդ բացաում եք ու աջուձախ կեղտ եք շաղ տալիս:

Ասում եք սա հեղափոխություն չէր… Այո՛, դուք ճիշտ եք, գեթ այդ մեկ բանում դուք ճիշտ եք, եթե իսկական հեղափոխություն լիներ այնպես, ինչպես դուք եք պատկերացնում, դուք 2018 թ. ապրիլի 24-ին պետք է ընդմիշտ մաքրված լինեիք այդ սուրբ հողի վրայից: Այդ տրանսգենդերները, որոնց այդքան քարկոծում եք, ավելի արժանապատիվ են, քան՝ դուք: Նրանք անկեղծորեն խոստովանում են իրենց ինչ և ով լինելը, իսկ դուք՝ գող ավազակներդ, դեռ փորձում եք ձեզ սրբի տեղ դնել այն դեպքում, երբ երկիրն ու բոլոր սրբությունները վաղուց պղծել եք:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert