Թե ժամանակին` Ես էլ իմ ես-ի տեղն իմանայի, Գինն իմանայի ես իմ տվածի Ու վերցրածի չափը հիշեի, Մեկ-մեկ չափեի Չափով չափերի: Թե ժամանակին` Իմ ներսի ցավին չդիմանայի, Հարցնողի սրտից արյուն քամեի, Նրան ցավերիս խաչին գամեի, Թևաթափեի, Թեթևանայի: Թե ժամանակին` Խոսք ու բառիս մեջ մեղք որոնեի,