Ձայն տուր ինձ, երբ մենակ մնաս, Երբ ցավից խարույկվի հոգիդ, Երբ քեզնից խռով կմնաս Կգամ ու կլինեմ կողքիդ: Ձայն տուր ինձ, երբ վախ կունենաս, Երբ հոգիդ կուչ կգա ցավից, Կգամ, որ ինձ հետ մոխրանաս, Որ սիրտդ չտնքա դաղից:
Archive for Mai 24th, 2019
…մեր սիրո նեկտարը լուսնից կծորա՜
Մեղմի՜կ շոյելով մարմինս մոմե, շուրթերդ դանդա՜ղ կիջնեցնես ներքև, ապա մեղրահոտ մատներով կոպիտ կհպվես կրծքիս և կհամբուրե՜ս՝ կուրծքս կդողա՜: Վարսերս բռիդ մեջ կառնես, մեղմիկ սանրելով սև ալիքներս, ամուր կսեղմես մարմինս դեպ քեզ և կհամբուրես ուսս կիսաբաց՝ վախից կդողա՜մ: Մարմինս մեղմիկ քո գիրկը կառնես և համբուրելով շուրթերս սառած