«Հեղափոխությունների հայրը» կարող է ահաբեկի՞չ ճանաչվել ԱՄՆ-ում

www.irates.am/ 27.10.2017 |–   Համամոլորակային ճանաչում ստացած բորսային շահախարդախ ու միաժամանակ «գունավոր հեղափոխությունների» մեկենաս Ջորջ Սորոսի գլխին, որի հոգեզավակն է, այսպես կոչված, «Բաց հասարակություն» հիմնադրամը («Սորոսի հիմնադրամ»), պատկերավոր ասած, «համաշխարհային կախաղանի» սպառնալիք է կախված: Դատեցեք ինքներդ. դեռևս ընթացիկ տարվա հուլիսի կեսերին ոչ անհայտ Ավիգդոր Էսկինը հանկարծ սկսեց պնդել, թե Սորոսը սիոնիստ չէ, և «եթե հարցնեք քաղաքականապես քաջատեղյակ իսրայելցի սիոնիստներին, ապա նրանք կասեն, որ Սորոսը մոլորակի ամենանողկալի մարդկանցից մեկն է»: ՈՒստի և ոչ ոքի չզարմացրեց Սորոսի դեմ իսրայելական ԱԳՆ-ի հայտարարությունը. «Այս մարդը ամեն անգամ ձգտում է փորել Իսրայելի՝ ժողովրդավարական ուղիով ընտրված կառավարության ոտքի տակ, աջակցելով տարբեր կազմակերպությունների, որոնք զբաղվում են հրեական պետության դեմ ստի տարածմամբ և ձգտում են նրան զրկել ինքնապաշտպանության իրավունքից»:

Ի՞նչ է այնտեղ կատարվում: Ինչու՞ է հանկարծ միջնաբերդը, որին ԱՄՆ-ի հետ մեկտեղ մեղադրում են «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը մասնակցելու մեջ, ոտքի ելել ընդդեմ… նախկին հունգարացի հրեա, ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացի այդ մարդու: Չէ՞ որ Սորոսի անունով «երդում են ուտում» և նրանից օրինակ վերցնում հարյուրհազարավոր ապուշներ, որոնք մասնակցել են կամ ծրագրում են մասնակցել «գունավոր հեղափոխությունների»: Եվ այդ թվում՝ մեր Հայաստանում: 2017 թ. հուլիսին Սորոսի հետ Իսրայելի ընդհարումը բորբոքվեց Հունգարիայում Սորոսի դեմ սկսված արշավի կապակցությամբ, որի նախաձեռնողը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էր: Փողոցներում փակցվել էին պլակատներ, որոնցով հունգարները արդարացիորեն պահանջում էին չմիջամտել իրենց ներքին գործերին: Ինչպես հայտնի է, Սորոսը դատապարտել էր Հունգարիայի կառավարությանը` մուսուլման փախստականներին ընդունելու պատրաստակամություն չհայտնելու համար: Օրբանի պատասխանը լիովին համապատասխանում էր հունգարների ճնշող մեծամասնության այն պատկերացումներին, որ անդրօվկիանոսյան միլիարդատերերը չպետք է միջամտեն իրենց երկրի ներքին գործերին: Բայց չէ՞ որ այդ սրիկան բացահայտորեն, ընդ որում՝ ԱՄՆ-ի պետական կառույցների լռելյայն համաձայնությամբ, միջամտում էր Հարավսլավիայի ներքին գործերին, իսկ հիմա՝ Սերբիայի, Վրաստանի, բազմիցս՝ ՈՒկրաինայի, մշտապես զբաղված է սադրանքներով Հայաստանում, իր շոշափուկները տարածել-հասցրել է Միջին Ասիա, ձգտում էր «տարերային ժողովրդական պարեր» կազմակերպել Ռուսաստանում: Հիմա Սորոսի ու «սորոսաճտերի» հետ կապված անձանց ՌԴ-ում մեղադրում են այն բանում, որ նրանք ձեռնամուխ են եղել, այսպես կոչված, «ընդդիմադիր» Ա. Նավալնու օգտին դպրոցահասակ երեխաների «մշակմանը»:

«Սորոսի շուրջ» ստեղծված իրադրության հանդեպ հետաքրքրությունը օդից չի վերցրած. Կիևում նորից «ընդդիմության» վրանավան են խփում ուկրաինական խորհրդարանի մոտ: Եվ նախաձեռնողներն արդեն ասում են, թե դա «երրորդ մայդան չէ», այլ «երկրորդ մայդանի անավարտ մնացած մասը»: Իսկ Կիևում «Սորոսի հիմնադրամի» հավատարիմ սան, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, որն արդեն զրկված է նաև ՈՒկրաինայի քաղաքացիությունից: Ի՞նչ է սա, Սորոսն ուզում է «վերականգնվե՞լ» ԱՄՆ-ի իշխանությունների աչքում: Չէ՞ որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ իրականում ՈՒկրաինայում բոլորին և «արժանապատվության բոլոր հեղափոխականներին» 2014 թ. փետրվարից ի վեր ղեկավարել և ղեկավարում են հենց ԱՄՆ-ի պետական կառույցները: Իսկ Սորոսը պարզապես «բազմակի օգտագործման օժանդակ գործիք» է: Նա պետք է ի դեպս, երբ Սպիտակ տունը «կեցվածք է ընդունում» և սկսում է պնդել. «Ի՜նչ եք ասում: Վաշինգտոնն այստեղ կապ չունի, դա հենց ժողովրդի ու քաղաքացիական հասարակության գործն է»: Սակայն ՈՒկրաինայի օրինակը ուսանելի է նրանով, որ ամբողջ աշխարհը տեսել է, որ, սկսած Պյոտր Պորոշենկոյից, Կիևում բոլորին կառավարել և կառավարում են ԱՄՆ-ի դեսպանությունը, ԱՄՆ-ի ԿՀՎ-ի՝ ՈՒկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) շենքում տեղավորված հատուկ ստորաբաժանումը, ու նաև հենց Սպիտակ տունը, ի դեմս թեկուզ և փոխնախագահ Ջո Բայդենի ընտանիքի:

Բայց ինչու՞ եմ ես պնդում, որ Սորոսը հիմա ձգտում է «իր վարկը վերականգնել» պետական կառույցների աչքում: Բանն այն է, որ, որքան էլ տարօրինակ թվա, Սորոսի նշավակման արշավը 2017 թ. սկսել է հենց… ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նա բացահայտորեն իր զայրույթն էր արտահայտում իր (Թրամփի) իշխանության գալու դեմ Ամերիկայում կազմակերպված բողոքի ակցիաների առթիվ: Եվ բողոքողներին ֆինանսավորելու մեջ մեղադրում էր հենց Սորոսին, ինչը, ի դեպ, նշանակում էր, որ Թրամփը Սորոսին դասում էր «Հիլարի Քլինթոնի թիմի» շարքը: Մի պահ նորից դառնանք Սորոսի նկատմամբ իսրայելցի սիոնիստների անհանդուրժողականության արմատներին: Իսրայելում Սորոսի նկատմամբ անհանդուրժողականությունը պատասխան է հրեական պետության հանդեպ նրա հետևողական թշնամական վերաբերմունքին: Նա ոչ թե ուղղակի քննադատում էր այս կամ այն կառավարության քաղաքականությունը, այլ ակտիվորեն ֆինանսավորում էր BDS-ի («Բոյկոտ, խորթացում, պատժամիջոցներ» շարժում- խմբ.) նման կազմակերպություններին, որոնք հարցականի տակ էին դնում Իսրայելի գոյության բուն իրավունքը: Ավելին, Սորոսն ակտիվորեն միջամտում էր Իսրայելում տեղի ունեցող ընտրարշավներին, նպատակ ունենալով իշխանության բերել ձախ ազատական աշխարհայացք դավանող մարդկանց: Այս ամենը, ի դեպ, կմնար որպես իսրայելցիների ու Սորոսի միջև պառակտման առարկա, եթե նրա հակաիսրայելական գործունեությանը չմասնակցեր ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: Իսկ հիմա հիշենք. չէ՞ որ Թրամփը փեսայի միջոցով կապված է սիոնիստների առավել արմատական ուժերի հետ…

Միևնույն ժամանակ, այս տարվա սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ից սենսացիոն լուրեր ստացվեցին. Սորոսին ահաբեկիչ ճանաչելու՝ Թրամփին ուղղված խնդրագրի ներքո, որի տակ ամերիկացիները ստորագրություններ էին հավաքում գարնանից, այդ օրվա դրությամբ հավաքվել էր անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը, որպեսզի այն քննության առնվի նախագահի աշխատակազմում, վկայում են Սպիտակ տան կայքի տվյալները, որտեղ զետեղված է խնդրագիրը: Դիմումը ստորագրածների թիվն անցնում էր 102 հազարից: Անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները պետք է հավաքվեին մինչև 2017 թ. սեպտեմբերի 19-ը: Այնպես որ, այն շրջանակները, որոնք հաշվեհարդար են նախապատրաստում Սորոսի նկատմամբ, անգամ «գերակատարել են պլանը»: Հանրագրի տեքստում ասվում է. «Ջորջ Սորոսը միտումնավոր և մշտապես ձգտել է ապակայունացնել իրադրությունը և այլ կարգի բռնության ակտեր կատարել ընդդեմ Միացյալ Նահանգների ու նրա քաղաքացիների»: Այս կապակցությամբ, ինչպես կարծում են խնդրագիրն ստորագրողները, «ԱՄՆ-ի դաշնային կառավարությունն ու արդարադատության նախարարությունը պետք է անհապաղ Ջորջ Սորոսին և նրա բոլոր կազմակերպություններն ու դրանց անդամներին ահաբեկիչներ հայտարարեն» և «բռնագրավեն նրա ամբողջ անձնական ունեցվածքն ու ակտիվները՝ քաղաքացիական գույքի բռնագրավման մասին օրենքի շրջանակներում»:

Ներեցեք, տիկնայք և պարոնայք, սակայն եթե Թրամփի շրջապատը Սորոսին ու նրա կազմակերպությունները՝ իրենց անդամներով հանդերձ, ահաբեկիչներ է համարում, ապա չէ՞ որ դա պետք է տարածվի նաև մեզ մոտ՝ Հայաստանում, նույն ՈՒկրաինայում, Վրաստանում և այլուր, «Սորոսի հիմնադրամից» սնվողների վրա: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Իհարկե, այդպես է: Ինչպես գրել են ԱՄՆ-ի ու Եվրոպայի լրատվամիջոցները այս տարվա սեպտեմբերին, «Գիշանգղը նշանառության տակ է»: Ահա թե ինչու Սորոսին, ինչպես «ջուրն անապատին», պետք է «երկրորդ մայդանի անավարտ մասը»: Եվ հենց նրա հավատարմագույն սնուցյալ Սաակաշվիլու ձեռամբ: Այստեղ հիշեցնեմ, որ 2015 թ. նոյեմբերից ՌԴ գլխավոր դատախազությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչել «Բաց հասարակություն» հիմնադրամն ու «Բաց հասարակության աջակցության հիմնադրամ» ինստիտուտը: Երկու կազմակերպությունն էլ մտնում են, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» կառուցվածքի մեջ. դա միջազգային «բարեգործական» կազմակերպությունների ցանց է, որն ստեղծել է ամերիկացի միլիարդատերը: Ցավոք, մենք Հայաստանում այդպես էլ ՌԴ գլխավոր դատախազության որոշման նման որևէ քայլի ականատես չենք լինում. երևի մեր իշխանություններն իրենք են համագործակցում «Սորոսի հիմնադրամի» հետ կամ էլ ինչ-որ շահ ունեն այն անձի բաց ու փաստորեն անսահմանափակ «գործունեությունից», որին ԱՄՆ-ում պահանջում են ճանաչել ահաբեկիչ, այդ թվում՝ նրա կազմակերպությունները՝ իրենց անդամներով հանդերձ:

Ինչու՞ զարմանալի չէ, որ Սորոսը պետք է «վարկը վերականգնի» ԱՄՆ-ի պետական կառույցների աչքում: Եվ ինչու՞ նորից պետք է սկսել ՈՒկրաինայից: Բանն այն է, որ Սորոսը 18 մլրդ դոլար է ներմուծել իր «Բաց հասարակություն» հիմնադրամ, հաղորդում է «Wall Street Journal»-ը 2017 թ. հոկտեմբերի 18-ին՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին: Հրատարակության տվյալների համաձայն, հիմա արդեն «Բաց հասարակությունը» իր մեծությամբ երկրորդ հիմնադրամն է դարձել ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամից հետո: Սորոսն ստեղծել է ներդրումային կոմիտե, որը ինքն էլ ղեկավարում է: Ներդրումների նոր տնօրենը Դոն Ֆիցպատրիկն է, որը հաշվետու է ոչ թե անձամբ Սորոսին, այլ ներդրումային կոմիտեին: Թերթի տվյալների համաձայն, միլիարդատերը չի ծրագրում ներդնել հիմնադրամ ներմուծված միջոցները, դրա համար նա ունի իր սեփական փողերը, որոնք նա առանձին է պահում: Իսկ ներկա իրադարձությունները Կիևում սկսվեցին… դարձյալ հոկտեմբերի 18-ին: Եվ ինձ մի հարց է տանջում. իսկ մենք Հայաստանում ի՞նչ կարող ենք սպասել մի ահաբեկչից ու նրա հայ խամաճիկներից: Հիշու՞մ եք, մեր «ընդդիմադիրներից» մեկը բարձրագույն «հեղափոխություն» էր խոստանում, բայց 2018 թվականին: Ի՞նչ է, այդ վստահությունը գալիս է այնտեղից, որ Սորոսին, այնուամենայնիվ, չե՞ն ճանաչի ահաբեկիչ: Եվ նա 2018 թ. «հայկական հեղափոխությանը» «կօգնի՞» փողով:

Սորոսը կամ Դյորդի Շորոշին 1930 թ. օգոստոսի 13-ին Բուդապեշտում ծնված հրեա է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սորոսի փաստաբան և հրատարակիչ հոր պատրաստած կեղծ փաստաթղթերի շնորհիվ Սորոսների ընտանիքը խույս տվեց նացիստների հետապնդումներից: Մի ժամանակ համացանցում մի լուսանկար էր պտտվում՝ ապագա ամերիկացի միլիարդատերը «հիտլերյուգենդի» անդամի համազգեստով: Նման բան եղե՞լ է Դյորդի Շորոշիի կենսագրության մեջ, թե՞ ոչ, թող պարզեն քննչական մարմինները: Բայց տարիքով լիովին համապատասխանում էր. 1945-ին նա 15 տարեկան էր: Հունգարիայում խորհրդային զորքերի հաստատվելուց և Բուդապեշտում հետպատերազմյան «հեղափոխությունից» հետո 1947 թ. ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: 1956 թ. Սորոսը իր լոնդոնցի ընկերոջ հետ հոր հրավերով տեղափոխվում է Նյու Յորք և նրա ֆիրմայում մինչև 1959 թ. աշխատում որպես առևտրի միջնորդ: 1970 թ. Սորոսը Ջիմ Ռոջերսի հետ ստեղծում է «Quantum» հիմնադրամը, որը հիմնված էր մասնավոր ներդրումների վրա: Հիմնադրամը խարդախ գործառնություններ էր իրականացնում արժեթղթերի շուկայում, ինչի շնորհիվ նրա եկամտաբերությունը գոյության առաջին 10 տարիներին կազմեց տարեկան 3365 տոկոս: Հենց այդ հիմնադրամին է Սորոսը պարտական իր հարստությամբ: 1992 թ. սեպտեմբերի 15-ի «սև չորեքշաբթիից» հետո Սորոսին սկսեցին անվանել «մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը»: Այնպես որ, Լոնդոնում էլ այն մարդը, որին ատում են Իսրայելի սիոնիստները, քիչ թշնամիներ չունի: Եվ վերադառնամ այս հարցին. ի՞նչ են մտադիր անել «Սորոսի մարդկանց» հետ Հայաստանում:

 

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert