Թշնամու լրտես՝ լրագրողի անվան տակ
ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի այս կնոջ գործունեությունը
Բոլորիդ քաջ հայտնի, այսպես կոչված Անժելա Թովմասյանը, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, կարծես թե թշնամու գործակալ լինի, ով ներդրվել է Հայաստանում և տեղեկատվական պատերազմի առաջամարտիկներից է:
«Հայելու առաջ» հաղորդման միջոցով Անժելա Թովմասյանը իր մոտ է կանչում Քոչարյանական գործիչներին և նրանց հետ միասին մանիպուլացիաներ տարածում, փորձում են ապացուցել, որ Հայաստանը գնում է կործանման:
Ի դեպ, Անժելա Թովմասյանը հայկական լրագրության մեջ հայտնի է որպես փող բաժանող: Քոչարյանի մերձավոր շրջապատում, ինչպես նաև իր եղբոր՝ Հրայր Թովմասյանի միջոցով Անժելա Թովմասյանը լրագրողներին և խմբագիրներին գումարներ է բաժանում, որպեսզի կեղծ լուրեր տարածեն:
Այս կինը վերցնում է օլիգարխների գումարները, իր փայը պահում է իրեն իսկ մնացածը բաժանում բոլորին հայտնի լրատվամիջոցներին:
Թովմասյանը մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Քոչարյանի հետ, այլ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և հենց այդ մարդկանց պատվերով և Անժելա Թովմասյանի միջամտությամբ էլ վերջին շրջանում հրապարակ է նետվել «Հայաստանցի-Ղարաբաղցի թեման»:
Քոչարյանը, Բակո Սահակյանը, Հրայր Թովմասյանը և էլի մի քանիսը, լրագրող կոչվող այս կնոջ միջոցով իրականացնում են թուրքական ծրագիր և եթե ԱԱԾ-ն ստուգի այս կնոջ և նրա կապերը, շատ հավանական է, որ պարզվի, որ Թովմասյանը ոչ միայն լրագրող չէ, այլ նաև թշնամու լրտես, ով գործում է մեր պետության թիկունքում:
Բացահայտում / Bacahaytum