ԲԱՑ ՆԱՄԱԿ ՕՍԻՊՅԱՆԻՆ

1917 թվականին հեղափոխությունը հաղթանակած Ռուսաստանում ստեղծվեց ВЧК-ն: Այդ ամուր բռունցքը պիտի հարվածեր նախկին մնացուկներին, որոնք նեղված էին իրենց պարտությունից, նեղված էին ահռելի հարստությունները կորցնելուց և ծածուկ պայքարի զանազան մեթոդներով հետվերադարձ էին փայփայում:
Սա ինչու՞ եմ հիշում: Հիշում եմ, որովհետև Ձերժինսկին արդարացված կոշտ պայքարով կարողացավ Նոր իշխանություններին վտանգող տարրերին ոչնչացնել և չեզոքացրեց Նոր իշխանություններին վնասելու ՆԵՂԱՑԱԾ-ների խարդավանքներից:
Հիշում եմ ու հիշեցնում Քեզ` Օսիպյան, (ներեցեք, որ ԴՈՒ-ով եմ խոսելու Ձեզ հետ, որովհետև, որպես Նոր Հայաստանով հպարտ հայուհի, առայժմ դժգոհ եմ Ձեր գործելակերպից):

Դու, Օսիպյան.
*կոչված ես կոշտ պայքարով լիկվիդացնել այսօրվա Նոր Հայաստանի դեմ ստվերային պայքար մղողներին, որի արդյունքը դեռ չի երևում,
*կոչված ես գրողի ծոցն ուղարկել նրանց, որոնք իրենց թալանածը կորցնելու կսկծից, ափսոսանքից, նեղվածությունից պայքարում են վերադարձի սին հույսերով. դու քո թույլ մեթոդներով նպաստում ես, որ նրանք իրենց այդ սին երազանքը շարունակեն փայփայել.
*կոչված ես ոչնչացնել այդ մնացուկներին, որոնք Նոր իշխանությունների դեմ պայքարում են նենգ մեթոդներով` նույնքան նենգ իրենց նախկին հովանավորյալ մարդակեր ռոբի ու սև կարդինալ սեռժի թելադրանքով, արդեն նաև քաղաքական լուսանցք նետված, դեմքը կորցրած դաշնակցության խարդավանքներով,
*կոչված ես մոռանալ ոստիկանական համակարգում ունեցած քո նախկին կապերը, որոնք երբեմն լոյալ կեցված են թելադրում քեզ, և պարտավոր ես արդարացնել Վարչապետի և ժողովրդի կողմից քեզ տրված վստահությունը.
*դու չպիտի սպասես, որ հնի մնացուկների պայքարն այն աստիճանի վտանգավոր դառնա, որ Փաշինյանը ստիպված թելադրի, թե ինչ պետք է անել: Այդ թելադրանքը դու պետք է զգաս իրադարձությունների մեջ, Նոր երկրին սպառնացող վտանգի առկայության մեջ:

Իսկ վտանգն առկա է, վտանգը կա, և այդ փաստը քո օգտին չի խոսում, Օսիպյան, քո գործունեության ակտիվության օգտին չի խոսում: Այնինչ դու պիտի կարողանաս ստեղծել այն ամուր հենարանը, որի վրա հաստատուն հենվի Վարչապետը և զբաղվի Երկրի բազում, բազում հոգսերով:
Այդ սևազգեստներով, ժողովրդի մեջ անհանգստություն բերող դաշնակների` «ես եմ ծեծել» լակոտական պարծենկոտությամբ իրենց ցուցադրողները քո հակադարձող ուժը պիտի զգան ու սսկվեն, այ Օսիպյան: Բայց դու էլ ես տեսնում, որ թույլ է քո մղած պայքարը, թույլ է ու երերում է այն հենարանը, որի վրա կանգնած Վարչապետին ազատ գործելու հնարավորություն տա:
Մտածիր այս մասին, Օսիպյան, փոխիր աշխատաոճդ, տեր կանգնիր այն սկզբունքներին, որ պարտադրվում են քեզ` որպես երկրի ներքին կայունությունը պահպանող պաշտոնյայի, բայց առայժմ դա քեզ մոտ չի ստացվում: Հետևություն արա, Օսիպյան:

Ես այս ամենը պահանջելու իրավունք ունեմ որպես հայ, որպես Նոր Հայաստանի հաղթանակների համար պայքարող, եթե կուզես, վերջնական հաղթանակին անվերապահ հավատացող: Վստահ եմ, որ Հայաստան երկրում ներկա որոշ անկայությունների մեջ դու պիտի գտնես, տեսնես քո գործելաոճի թերությունները:
Ուրեմն, կրկնեմ, հետևություն արա, նախկինները, որոնց խղճի վրա է տասնամյակներով երկիրն ու ժողովրդին թալանողի խարանը, տեղ չպիտի ունենան վերջապես ազատությունը գտած երկրում ու այդ ազատությունից խոր շունչ քաշած ժողովրդի մեջ:

…Սպասենք քո լուրջ քայլերին, Օսիպյան, Աստված մի արասցե, թե ժողովուրդն արդեն քո դեմ ըմբոստանա` որպես երկրի ներքին կայունությունը պահպանելուն ոչ պիտանի պաշտոնյա:

Սպասումով և հարգանքներով`
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert