Որ հանրային կոչված այդ հեռուստատեսությունում հհկ-ի մնացուկները չափազանց վատ ընդունեցին թավշյա հեղափոխությունը, մենք բոլորս էլ լավ գիտեինք:
Որ հանրային կոչվածը հեղափոխության օրերին իրեն չափազանց հեռու էր պահում համընդհանուր այդ շարժումից՝ դա էլ գիտեինք:

Ռադիոյում այդ օրերին Մարգոյի նման մեկը կար՝ ակնոցներով (սա շեշտում եմ, որ հիշեք նրան), չար հայացքով, որը կենդանի եթեր պահանջող հեղափոխական Նիկոլին ելքի դուռն էր ցույց տալիս: Ռադիոյի այդ չար կնիկը շնորհք ունեցավ և կամովին հեռացավ… չէ, չհեռացավ, ռադիոյից քշվեց հեղափոխության հաղթանակի բարերար քամիների ազդեցությունից:
Բայց, արի ու տես, որ Մարգոն հանրայինը դարձրել է իր հոր բոստանը և վարում-ցանում է՝ հհկ-ական մեթոդներով:

Երբ հանրային խորհրդից Մարգոյի համախոհ Ջաղինյանը գնաց ու նոր կադր եկավ՝ հանձին Արա Շիրինյանի, մենք մի տեսակ հույսերով լցվեցինք, թե բարեփոխումներ կկատարվեն այդ լճացած հանրայինում: Հույսով, որովհետև հանրային խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանից հասարակությունը մեծ սպասելիքներ ուներ՝ նկատի ունենալով ռեժիսուրայում և, ընդհանրապես, հեռուստատեսությունում թողած նրա նկատելի գործերը: Բայց արի ու տես, որ ընտրված (ոչ թե նշանակված) Արան շատ թույլ գտնվեց այդ Մարգոյի դեմ, և սպասվող բարեփումները դեմ էին առնում Մարգոյի բազալտե պատերին: Զարմացանք՝ էլ ի՞նչ նախագահ, այն էլ հույսեր ներշնչող, որ այդ մարգո կոչված հհկ-ական մնացուկի դեմ խեղճացավ, և հանրայինն այդպես էլ դեռ բարեփոխումների կարոտ է մնում: Այս ի՜նչ պինդ ու անկտրել է այդ հհկ-ական մնացուկի քոքը:

Տիգրան Պասկևիչյանին ես անձամբ չեմ ճանաչում, բայց նա իմ հերոսն է այն պահից, երբ համացանցում տարածվեց նրա հեղինակած ,,Հայաստանի կորսված գարունը՛՛ ֆիլմը: (Ի դեպ, այդ ֆիլմը տարիներով մերժվում էր Ջաղինյանի և Մարգոյի սեփականությունը դարձած հանրայինի եթերից): Այո, Տիգրան Պասկևիչյանն իմ հերոսը դարձավ հենց իր ա՛յդ ֆիլմով, մի ֆիլմ, որը ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր 2008-ի մարտի 1-ին և ոչ միայն, կատարած մարդակեր ռոբի ոճրագործությունները: Պարզ չի՞, որ հանրայինի տնօրեն Մարգոն դա եթեր չէր տալու:

Եվ ահա խորհրդի նախագահ Արան իմ այդ հերոս Տիգրանին հրավիրեց իրեն խորհրդական: Տիգրանը 1990-ական թվականներին ստուդիայի փոխտնօրեն էր աշխատել և փորձառու էր: Փորձառու էր ու բարեփոխումներ պիտի կատարեր դեռևս ճահճային վիճակում գտնվող հանրայինում:

Բայց…
Բայց այնտեղ կա Մարգո, որի դեմ, պարզվում է, անզոր է անգամ հանրային խորհրդի նոր ընտրված նախագահը: Այ քեզ աբսուրդ – Արան հրավիրում է իր ընկերոջը, ընկերը բարեփոխումների փաթեթ է ներկակացնում և… հանկարծ պարզվում է, որ հանրայինին պետք չէ այդ նորացումը, որովհետև դա մարգոյի քիմքին հարմար չի: Տիգրանը ներսից էր տեսել եւ հասկացել, թե մարգոյի տիրապետությամբ հանրայինն ինչպես է բազմաշերտ պարսպով մեկուսացվել՝ ըստ էության դառնալով հակահանրային։ Եվ այդ կարգին լրագրողը, չդիմանալով հանրայինում շարունակվող մթությանը, որտեղ մերժվում էր լույսը, ազատման դիմում ներկայացրեց:
Այդ Մարգո կոչվածի ամենաճիշտ բնորոշումը տվեց Տիգրանը. երբ Արային բացատրում էր իր հրաժարականի դրդապատճառները. ,,Քեզանից աշխարհագրորեն վեր գտնվող տնօրինուհին՛՛:
Ինչու՞ պիտի այդ հհկ-ի մնացուկը շարունակեր վեր կանգնած մնալ, այդքան պի՞նդ է այդ մարգո կոչվածը, որի հհկ-ական լինելն ու հեռուստատեսությունը նախկին իշխանություններին ծառայեցնելու ափաշկարա աղտերը վեր հանելն ու այդտեղից դուրս շպրտելը այդքան մեծ խնդիր է:

Հետաքրքիր է` Մարգոն կառավարությունում բարեկամ ունի՞, ասենք` քավոր: Երևի չափազանց բարձր պաշտոն է զբաղեցնում նրա այդ բարեկամը, որի համար թքած, թե թավշյա հեղափոխությունը այդպես էլ չի տարածվում հանրային հեռուստատեսության վրա: Եվ երևի հանրային խորհրդի նախագահին մարգո կոչվածի այդ բարեկամը խիստ է զգուշացրել. ,,Մարգոյին ձեռք չտաս՛՛:
Էհ, եթե նախկին իշխանության գործելակերպն հիմա էլ է տարածվում ցեցի պես, եթե մի մարգո այնքան զորեղ է, որ ժողովուդն այդպես էլ չի ունենալու իր բարեփոխված հանրային հեռուստատեսությունը, ուրեմն էլ ի՞նչ սպասես:
Բայ՝ չէէէ, սա այսպես թողնել չի՛ կարելի: Այդ մարգո կոչվածի բարեկամը, կամ նրան նեցուկ ինչ-ինչ ուժեր պիտի հասկանան, որ Ավգյան ախոռների մաքրման գործընթացում էս մարգոյին հերկուլեսյան գետի ալիքների մեջ քցելը մոռացել են: Մոռացել են դրան էն Նորքի բարձունքից շպրտել ներքև:
Այս հարցում էլ սպասենք… դարձյալ հուսալով:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert