Քո անապատում ես մոլորվեցի
և տապից քրտնած մարմինս տկար,
հազիվ քարշ տալով հասա օվկիանիդ,
լու՜ռ արտասվեցի դիակիս առջև
և այն խառնեցի ցամքած օվկիանիդ խենթ ալիքներին,
հոգիս պապանձվեց համր լռությամբ և ինչպես անզգա,անշունչ գոյություն
սկսեց ճախրել քո բաց երկնքում
և երազելով աստղերի մասին
քո մու՜թ երկնքում հոգիս քուն մտավ
և իմ հույսերի մի փոքրիկ կտոր
հոգուս խորքերից
ես լուռ խառնեցի քո սևածովին
և ինձ թաղեցի քո մութ գիշերում
երազելով լոկ արևիդ մասին

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert