Մեր ուղին է. ձգտել հեռուն,
Կանչել հեռուն ու երազել։
Մեր ուղին է. խնդության մեջ
Դեպի կարոտները վազել։
Մեր ուղին է նայել հեռուն,
Պաշտել անհասն ու մաքառել,
Խմորվելով մենք մեր ներսում
Ինքներս մեզ միշտ չարչարել։
Մեր ուղին է. փլվել ժայռին,
Պայթել ինչպես որոտ ու շանթ,
Մեր ուղին է ծաղկել քարին,
Քարը ճեղքել հույսով անհաղթ։
Մեր ուղին է՝ մենք չգիտենք
Որտեղից է , ուր է գնում,
Եվ հույսով ենք, թե գտնենք
《Մեր ուղին》 այս ծուռ աշխարհում։

ՏաԹև

Լուսանկարը՝ անկրկնելի Samvel Sevada ի

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert