Vladimir Petrosyan

Հարգելի ընկերներ, բարեկամներ, վերջապես տպագրվել է մեր`<<ՀԱՅԱՍՏԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ>> գիրքը, որը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, ո­րոնք հետաքրքր­վում են հայ ժո­ղովր­դի ճակատագ­րում Ռու­սաս­տա­նի և արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րի խաղացած դերով։

Գիրքը կարելի է ձեռք բերել Գեղամ Գալստյանի մոտից։

Հեռ.`(010) 58-45-28, 091-84-59-79:

Ստորև ներկայացվում է գրքից հետևյալ հատվածը։

Չմոռանանք և հավատարիմ մնանք հայ ժողովրդի մեծերի խորհրդին

­Հայ ժո­ղովր­դի պատ­մա­կան ճա­կա­տագ­րում ­Ռու­սաս­տա­նի ու­նե­ցած դրա­կան դերն այ­սօր ժխտող­նե­րին՝ նրանց, ով­քեր կար­ծում են, թե «սա 20-րդ ­դա­րի սկիզ­բը չէ, սա 21-րդ ­դարն է

բո­լո­րո­վին այլ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով: Եվ դե­րա­կա­տար­ներն են փոխ­ված՝ թե՛ ռե­գիո­նալ, թե՛ ար­տա­ռե­գիո­նալ, և խն­դիր­ներն են փոխ­ված», ու­զում եմ հի­շեց­նել հայ ժո­ղովր­դի մե­ծա­գույն զա­վակ­նե­րի՝ ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նի, ­Մեծն ­Կո­մի­տա­սի և ­Ժո­ղովր­դա­կան հե­րոս Անդ­րա­նիկ Օ­զան­յա­նի պատ­գամ­նե­րը:

­Հայ ժո­ղովր­դի այս ե­րեք նշա­նա­վոր զա­վակ­նե­րը` Անդ­րա­նի­կը` զեն­քով, ­Թու­ման­յա­նը` իր փի­լի­սո­փա­յութ­յամբ, գրա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեութ­յամբ, ­Կո­մի­տա­սը` ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­կունք­նե­րից վերց­րած ու աշ­խար­հին ցույց տված իր ե­րաժշ­տութ­յամբ, դար­ձել են ­Հա­յոց երկ­նա­կա­մա­րի ա­մե­նից ա­ռա­վել փայ­լուն աստ­ղե­րը:

Այդ ե­րեք հան­ճա­րեղ մե­ծե­րը, թեև գոր­ծել են տար­բեր աս­պա­րեզ­նե­րում, բայց նրանց ա­ռա­ջին հեր­թին միա­վո­րել են սե­փա­կան ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի նկատ­մամբ որ­դիա­կան սե­րը, նրա անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը:

Եվ նրանք, ել­նե­լով մեր ժո­ղովր­դի պատ­մա­կան անց­յա­լի փոր­ձից ու դա­սե­րից, հաս­տա­տա­պես հայ ժո­ղովր­դի անվ­տան­գութ­յունն ու ա­պա­գա գո­յութ­յու­նը լծոր­դել են ­Ռու­սաս­տա­նի, ռուս ժո­ղովր­դի հետ սերտ բա­րե­կա­մութ­յուն հաս­տա­տե­լու և­ ամ­րապն­դե­լու հետ:

­Մեծն ­Կո­մի­տա­սը խո­րա­պես ու­սում­նա­սի­րել էր եվ­րո­պա­կան խո­շոր պե­տութ­յուն­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ­Հայ­կա­կան հար­ցում, ամ­բող­ջո­վին հա­մոզ­վել էր դրա­նում թաքն­ված ցի­նիզ­մի ու ե­սա­սի­րութ­յան մեջ և զ­գու­շաց­նում էր. «Չ­պետք է μա­ժան­վենք, չպետք է խաբ­վինք Եվ­րո­պա­յի զա­նա­զան խոս­տում­նա­լից խաբ­կանք­նե­րին» և ­հե­տո ա­վե­լաց­նում. «Եվ­րո­պա­յում մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րը որ­քան որ ըն­տիր են ու փա­փա­գե­լի, բայց մեզ ան­պետք են. ­Պաղ երկ­րի բույ­սե­րը մեր ջերմ ար­ևի տակ կկիզ­վեն»:

Այս մեջ­բեր­ված մտքե­րը ­Կո­մի­տասն ար­տա­հայ­տել է 1912 թ.-ին դեկ­տեմμե­րի 25-ին ­Փա­րի­զում գտնվող Ար­շակ ­Չո­պան­յա­նին հղած նա­մա­կում: Այդ նա­մա­կից մեր առջև հառ­նում է ­Մեծն ­Կո­մի­տա­սը` ան­հանգս­տա­ցած իր ժո­ղովր­դի ապա­գա ճա­կա­տագ­րով: ­Նա մտո­րել է այդ ճա­կա­տագ­րի շուրջ և գտն­վե­լով Կ. Պո­լի­սում, ա­վե­լի հա­ճա­խա­կի շփվե­լով եվ­րո­պա­կան շրջա­նակ­նե­րի հետ՝ հան­գել է այն­պի­սի հետ­ևութ­յուն­նե­րի, ո­րոնք այ­սօր նույն­պես հույժ այժ­մեա­կան են և ­կար­ևոր դաս՝ մեր ներ­կա և ­գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար:

­Կո­մի­տա­սը մեր­ժել է եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րին ա­պա­վի­նե­լու մտայ­նութ­յու­նը և ­հան­ճա­րեղ խո­րա­թա­փան­ցութ­յամμ դրել է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ամ­րապնդ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

«Մենք այժմ,- գրել է ­Կո­մի­տա­սը,- իս­կա­պէս ռու­սաց շա­հի ա­ռար­կան ենք, մեր եր­կիրն ար­դեն ո­րո­շած է այ­սօր կամ վա­ղը ռուս պե­տու­թեան բա­ժին դառ­նա­լու: Ու­րեմն պի­տի ձգտինք մեզ ա­զա­տագ­րել եր­կու կերպ, թե­պէտ եր­կու­քի վեր­ջա­կէտն էլ նոյնն է, տար­բեր ու­ղիով միայն: Ա­ռա­ջինն է ա­ռա­վե­լա­գոյ­նը` ինք­նու­րիւն ու ան­կախ լի­նե­լով՝ իբր պատ­վար ցցվել ռուս դի­վա­նա­գի­տու­թեան ա­ռաջ և­ երկ­րոր­դը` նվա­զա­գոյ­նը` ա­պա­վի­նել ­Քե­ռի-­Ռու­սին և ­միա­ձույլ հա­յու­թիւն սահ­մա­նել»:

­Կո­մի­տա­սը գտնում էր, որ այս եր­կու ու­ղի­ներն էլ նույնն են, բայց երկ­րոր­դը հա­մա­րում էր «ի­րա­գոր­ծե­լի` շա­հե­րի նոյ­նու­թեան վե­րա հեն­վե­լով…»:

Այ­նու­հետև ար­տա­հայ­տե­լով իր ան­հանգս­տութ­յունն արևմ­տա­հա­յե­րի վե­րա­բեր­յալ՝ ­Կո­մի­տա­սը շեշ­տում էր հետև­յա­լը. «…­Մեր փրկու­թիւ­նը կռել և ­կո­փել ենք ­Փեր­պու­կի (­Պե­տեր­բուր­գի – Վ.Պ.) պա­րիսպ­նե­րի դռնե­րուն առջև. Այս էր պնդել ժա­մա­նա­կին ­Լո­ռիս ­Մե­լի­քով` Գ­ևորգ Դ կա­թո­ղի­կո­սին զգու­շաց­նե­լով (երբ սա ռուս-տաճ­կա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, փրկու­թիւ­նը տես­նե­լով ու հու­սա­լով տա­ճիկ­նե­րեն, գրե­թէ բա­ցար­ձա­կա­պէս սպա­սե­լիս է ե­ղել տա­ճիկ­նե­րին Էջ­միած­նի մէջ)»:

Ն­կա­տի ու­նե­նա­լով, որ ­Հայ­կա­կան հար­ցում եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րը որ­ևէ շա­հագրգ­ռութ­յուն չու­նեն և­ ան­տար­բեր են հա­յութ­յան ճա­կա­տագ­րի նկատ­մամբ՝ ­Կո­մի­տա­սը հա­յութ­յան փրկութ­յան գոր­ծում կար­ևո­րել է ­Ռու­սաս­տա­նի դերն ու նշա­նա­կութ­յու­նը։

Ա­յո՛, չկա փրկութ­յուն ա­ռանց ­Ռու­սաս­տա­նի: ­Սա լավ էր ըմբռ­նել, թվում է, թե քա­ղա­քա­կա­նութ­յու­նից շատ հե­ռու կանգ­նած, բայց իր ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րով ապ­րող ­Մեծն ­Կո­մի­տա­սը:

Եվ նա զգու­շաց­նում էր. «­Պէտք է նախ բո­լոր հա­յե­րը խմբվեն մէկ տե­րու­թեան, մէկ օ­րեն­քի տակ, ա­ճեն ու զար­գա­նան բա­րո­յա­պէս ու նիւ­թա­պես և­ ա­պա ժա­մա­նակն ինքն է, որ պի­տի բե­րէ մեզ մեծ ա­զա­տու­թիւ­նը՝ շտա­պե­լով ա­ռա­ջի­նը չա­ռած երկ­րորդ քայ­լի դի­մե­լով, բո­լո­րո­վին պի­տի կոր­չինք. ­Տա­ճի­կէն ոչ մի հոյս մի ու­նե­նաք, մի սպա­սեք…»:

Իսկ ո՞ր տե­րութ­յան մեջ պետք է խմբվեն հա­յե­րը: Ո՞ւմ նկա­տի ու­ներ ­Կո­մի­տա­սը: Լ­սենք նրան. «…Ըստ իս, ա­ռա­ջին քայլն է բո­լոր հա­յու­թիւնն ամ­փո­փել ռու­սի իշ­խա­նու­թեան տակ, երկ­րորդ քայլն է տնտե­սա­պէս ու բա­րո­յա­պէս, զուտ ազ­գա­յին, ա­ռանց օ­տա­րին ու մեզ ան­մարս գա­ղա­փար­նե­րով ա­ռաջ­նորդ­վե­լու` զար­գա­նալ, եր­րորդ քայլն ար­դեն ռուս հե­ղա­փո­խու­թիւնն է, որ պի­տի ա­նէ, ոչ թե մենք, իսկ մենք օգտ­վե­լու ենք այդ քայ­լէն, սա­կայն պատ­րաստ­վե­լով՝ լե­հե­րու պես զուտ ազ­գա­յին շա­վի­ղը բնե­լով» (Ե. ­Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան և­ ար­վես­տի թան­գա­րան, Ար­շակ ­Չո­պան­յա­նի ֆոնդ, գ. 345.1):

­Հան­ճա­րեղ ­Կո­մի­տասն ամ­բողջ խո­րութ­յամբ ըմբռ­նել էր ­Ռու­սաս­տա­նի դե­րը հա­յոց ճա­կա­տագ­րում: ­Կար­ևո­րա­գույն հան­գա­մանք, ո­րը նո­րօր­յա քա­ղա­քա­գետ­ներն այդ­պես էլ չու­զե­ցան հաս­կա­նալ և­ աս­պա­րեզ նե­տե­ցին ­Ռու­սաս­տա­նին թշնա­մի հա­մա­րե­լու և ­Ռու­սաս­տա­նից հե­ռա­նա­լու գա­ղա­փա­րը։

Ունկն­դիր լի­նենք ­Կո­մի­տա­սի ի­մաս­տուն խորհր­դին. «Ես վախ չու­նիմ, թե ռուս կա­ռա­վա­րու­թեան մէջ կը հա­լինք, որ­քան էլ հա­լինք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մեր ինք­նա­գի­տակ­ցու­թիւ­նը զարթ­նած է, և­ ե­թէ խե­լօք շարժ­վինք, կը վաս­տա­կենք, ես այս կար­ծիքն ու­նիմ»:

­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նը գրել է. «Հայ­կա­կան հար­ցը վայ­րե­նի կո­տո­րած­նե­րի և ­կե­ղե­քում­նե­րի հարց է: ­Հա­լա­ծանք­նե­րի ու գաղ­թա­կա­նութ­յուն­նե­րի հարց է: ­Նա գե­րա­զան­ցա­պես ֆի­զի­կա­կան գո-յութ­յան խնդիր է: Եվ նրա հա­ջո­ղութ­յու­նը միշտ կապ­ված է ե­ղել ­Ռու­սաս­տա­նի հա­ջո­ղութ­յան հետ: Ով վեր է կա­ցել ­Ռու­սաս­տա­նի հա­ջո­ղութ­յան դեմ, վեր է կա­ցել ­Հայ­կա­կան հար­ցի հա­ջո­ղութ­յան դեմ, և­ ով ­Ռու­սաս­տա­նի դեմ պաշտ­պա­նել է ­Տաճ­կաս­տա­նին, նա մեղ­սա­կից է տաճ­կա­կան գա­զա­նութ­յուն­նե­րին ու ­Հայ­կա­կան սար­սափ­նե­րին ։ ­Նա պա­տաս­խա­նա­տու է հայ ժո­ղովր­դի ծով ար­յան ու մարդ­կութ­յան պատ­մութ­յան ա­ռաջ: Եվ տեղ չկա խու­սա­փե­լու» (­Հով­հան­նես ­Թու­ման­յան, ԵԼԺ, հ. 7, Եր­ևան, 1995, էջ 15-16):

Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի նա­խօր­յա­կին ­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նի գրած հետև­յալ խոս­քերն այ­սօր էլ ու­նեն ար­դիա­կան հնչե­ղութ­յուն. «…Եվ­րո­պա­կան մեծ պե­տութ­յուն­ներն աշ­խա­տել են ա­մեն կերպ առ­նել ­Ռու­սաս­տա­նի ծա­վալ­ման ու զո­րաց­ման ա­ռա­ջը: Ի­րե­րի պատ­մա­կան էս դա­սա­վո­րութ­յու­նից ա­փաշ­կա­րա պարզ է, որ հայ ժո­ղո­վուր­դը պետք է լի­ներ ռու­սի հետ և­ իր կյան­քի, գույ­քի ու պատ­վի ա­պա­հո­վութ­յան հույ­սը պետք է կա­պեր ­Ռու­սաս­տա­նի հա­ջո­ղութ­յան հետ» (­Հով­հան­նես ­Թու­ման­յան, Եր­կե­րի լիա­կա­տար ժո­ղո­վա­ծու, հա­տոր յո­թե­րորդ, Եր­ևան, 1995, էջ 21):

­Հով­հան­նես ­Թու­ման­յա­նը ռու­սա­սեր էր, հաս­տատ կանգ­նած էր ռու­սա­կան կողմ­նո­րոշ­ման դիր­քե­րում: Իսկ դաշ­նակ­ցութ­յան եր­ևե­լի գոր­ծիչ­նե­րից մե­կը` ոչ ան­հայտ Ս. Վ­րաց­յա­նը, ո­րը 1921 թ.-ի փետր­վա­րին իր իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու նպա­տա­կով օգ­նութ­յան հա­մար դի­մել էր հայ ժո­ղովր­դի ո­խե­րիմ թշնա­մի­ներ Մուս­տա­ֆա ­Քե­մա­լին ու ­Կա­րա­բե­քիր փա­շա­յին, մեծ բա­նաս­տեղ­ծի մա­սին գրել է. «Նա մո­լի ռու­սա­սեր էր` ցա­րա­կան, դե­մոկ­րա­տա­կան, թե ­Բոլշ­ևիկ­յան լի­ներ ­Ռու­սաս­տա­նը»:

Ա­յո, ­Մեծ բա­նաս­տեղ­ծը, ան­կախ ­Ռու­սաս­տա­նի գույ­նից, ռու­սա­կան կողմ­նո­րո­շու­մը հա­մա­րում էր իր ժո­ղովր­դի գո­յատև­ման գլխա­վոր գոր­ծոն­նե­րից մե­կը: Եվ որ­քա՜ն կշա­հեր հայ ժո­ղո­վուր­դը, ե­թե նրա բո­լոր գոր­ծիչ­ներն ու­նե­նա­յին ­Հովհ­հան­նես ­Թու­ման­յա­նի խո­րա­թա­փան­ցութ­յունն ու հե­ռա­տե­սութ­յու­նը:

­Ժո­ղովր­դա­կան հե­րոս Անդ­րա­նիկ Օ­զան­յա­նը նույն­պես հա­վա­տով էր լցված ­Ռու­սաս­տա­նի, ռուս ժո­ղովր­դի նկատ­մամբ և ­բարձր էր գնա­հա­տում հայ ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րում ­Ռու­սաս­տա­նի հետ ա­մուր դա­շին­քը:

1926 թ. ­Նո­յեմ­բե­րի 28-ին Ֆ­րեզ­նո­յում տե­ղի ու­նե­ցած ­Սո­վե­տա­կան ­Հա­յաս­տա­նի 6-րդ ­տա­րե­դար­ձին նվիր­ված հան­դե­սում ­Ժո­ղովր­դա­կան հե­րո­սը սրտի խոսք է ա­սել «­Մեր բո­լո­րի կող­մից պաշ­տե­լի ­Սո­վե­տա­կան ­Հա­յաս­տա­նի» մա­սին:

«­Հայ ժո­ղո­վուր­դը,- ա­սել է նա,- ընդ­միշտ փրկված է շնոր­հիվ ա­զա­տա­սեր ռուս ժո­ղովր­դի, ո­րը ծանր պա­հին ձեռք մեկ­նեց անկ­ման եզ­րին կանգ­նած հայ ժո­ղովր­դին և փր­կեց նրան: Այժմ բազ­մա­չար­չար և ­հա­լած­ված հայ ժո­ղո­վուր­դը ու­նի իր հայ­րե­նի­քը: ­Թող հա­վերժ ապ­րի հայ և ­ռուս ժո­ղո­վուդ­նե­րի դա­րա­վոր բա­րե­կա­մութ­յու­նը»:

­Ժո­ղովր­դա­կան հե­րոսն իր ե­լույթն ա­վար­տում է՝ ա­սե­լով հետև­յա­լը. «Ունիմ միայն մէկ նպա­տակ՝ վե­րա­դառ­նալ ա­զատ ­Հա­յաս­տան, տես­նել իմ հա­րա­զատ ժո­ղովր­դին և­ ա­պա հան­գիստ մեռ­նել», «­Պայ­քար», նո­յեմ­բե­րի 28, 1926 թ.):

­Տաս­նե­րորդ. Արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներն ա­ռի­թը բաց չեն թո­ղել և­ ար­տա­հայտ­վել են հայ ժո­ղովր­դին թուր­քա­կան լծից ա­զա­տագ­րե­լու մա­սին:

­Բայց հենց որ ստեղծ­վել է ի­րենց խոս­տու­մը ի­րա­կա­նաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը, արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րը, մո­ռա­նա­լով ի­րենց խոս­տում­նե­րը, պաշ­տ­­պա­նել են ­Թուր­քիա­յին: Այդ­պես է ե­ղել բո­լոր ժա­մա­նակ­նե­րում:

Ուս­տի, ­Հայ­կա­կան հար­ցի ձա­խող­ման պատ­ճառ­նե­րը պետք է փնտրել ոչ միայն ­Թուր­քիա­յում, այլ նաև ­Բեռ­լի­նում, ­Լոն­դո­նում, ­Փա­րի­զում և ­Վա­շինգ­տո­նում:

­Հայ­կա­կան հարցն ա­ռա­ջա­ցու­մից հե­տո մինչև այժմ ոչ մի ա­ռա­ջըն­թաց չի ու­նե­ցել: Այդ եր­կար ու ձիգ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ­Հայ­կա­կան հար­ցի լուծ­ման գոր­ծում որ­ևէ դրա­կան տե­ղա­շարժ չի կա­տար­վել՝ հենց արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րի մեղ­քով:

­Տասն­մե­կե­րորդ. Արևմտ­յան տե­րութ­յուն­նե­րը ­Թուր­քիա­յի հետ միա­սին պա­տաս­խա­նա­տու են՝ ­Հայ­կա­կան հար­ցի լու­ծու­մը ձա­խո­ղե­լու հա­մար:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert