Եթե «Սանիտեք» ընկերությանը չեք կարողանում ստիպել իր պայմանագրային պարտավորությունները կատարել, ապա ինչպե՞ս կարող եք «Լիդիան»-ին ստիպել… (Նոոր Խոսք)

Մեր որոշ գյուղերում դեռ խմելու ջուր չկա, Բավաձորը մեզ օրինակ։ Կողքի գյուղերից են ջուր կրում, 21-րդ դար։
Գյուղեր կան, շտապ օգնության մեկ մեքենա անգամ չունեն, բժշկական օգնության բացակայությունից մարդիկ են մահանում, գեթ մեկ մեքենա չլինելու արդյունքում… Աղբի հետ կապված տարրական խնդիրը ոչ մի կերպ չի կարգավորվում, գարշահոտություն ու վտանգ սպառնալով բնակչությանը… Նման օրինակների շարքը կարելի է շարունակել…
Այս ամենի կողքին, հենվելով մասնագետների վերլուծությունների վրա, անհամեմատելի բարդ է Ամուլսարի հարցը և եթե մեր երկիրը դեռ չի կարողանում վերևում նշված հեշտ խնդիրներին լուծում տալ, ապա «եթե պարզվի որ չի աղտոտելու, եթե պարզվի, որ չի վնասելու» բառերը ոչ մի տոկոս վստահություն չեն կարող նեշնչել գիտակից մարդուն, բնականաբար։ Ի վերջո Ջերմուկի նման հարստությունը, որ տրված է մեզ, ցանկության դեպքում կարելի է առողջական վերականգնման և հանգստի դրախտավայրի վերածել, ինչպես շատ ու շատ երկրների օրինակներ, որոնք գուցե բնությունից տրված ավելի աղքատիկ արժեքներ ունեն, քան մենք։ Այդ վայրերը պետական հոգածության ներքո վերածվել են մարդկանց և տնտեսապես մեծ օգուտ բերող իրական երանելի վայրերի։ Մենք գնում ենք ընդերքը անվերադարձ ապականելու ուղղով, օտարներին հարստացնելու և սեփական ժողովրդին կրկին անգամ խեղճ ու կախված վիճակում թողնելու ուղով։ Ազգային շահը պարտադրում է երկրի հանքարդյունաբերության ազգայնացումը։ Հանքերը պետք է ծառայեն ազգին և ոչ թե գիշատիչ կլաններին։ Ուստի պետության պարտքն է այն առաջին հերթին Ջերմուկը, Սևանը միջազգային չափանիշներով բացառիկ համալիրի վերածելը, այդկերպ ապահովեովլ բնակչության մարդավայել ապրուստը, երկրի տնտեսական զարգացումը, տուրիզմը։ Այնինչ Ջերմուկն էլ բզիկ ֊բզիկ է արվել ու նպատակը միայն անձնական գրպանը հաստացնելն է եղել։ Ինչո՞ւ պետք է մեր ժողովուրդը այդքան խեղճ ապրի, ինչու՞ պետք է մեր գյուղացին թողնի ու հեռանա գյուղից, որտեղ իր այգին ջրելու համար անգամ ոռոգման ջուր չունենա…
Gosto
Comentar

Nariné Dellalian

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert