Իմ պարտեզում նորից ձմեռ է, ծառերը մահերգ են երգում, երկինքը պատվել է մեռելաբույրով, ճերմակ սավանով ծածկվել է բնության հայելին։
Նորից բացակադ է միակ ընկերս,իսկ ժպիտդ կոկորդս է խեղդում։
Դու այդպես էլ չսովորեցիր նկատել ներկայությունս, իսկ ես այդպես էլ չդադարեցի կարոտել բացակադ։
Երևի խմեմ պարտեզիս կենացը՝ թո՛ղ խաղաղ ննջի ու ինքնավիժեմ՝ծնվելու հույսով, բայց այս անգամը քեզանից հեռու՝ ապրե՜լ եմ ուզում։

Անի Հերունի Սաջյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert