Մեզանից հետո

Մեզանից հետո հազարներ կգան, կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ կասվեն, կհալվեն մոմի շթի հետ։

Մեզանից հետո դեռ բազում սերեր կանձրևեն լու՜ռ պատուհանի տակ,
Մեզանից հետո դեռ կասվեն բառեր կես լուրջ, կես կատակ։

Մեզանից հետո հազար գիշերներ և այդքա՜ն սպասված մի գիշեր սիրո,
Մեզանից հետո կիրք, արբունք ու սեր, խաբված լուսաբաց, անհասցե կարոտ:

Մեզանից հետո դատարկված պատեր, ճերմակ վարագույր՝անաղմուկ ու թաց:
Մեզանից հետո փոշոտ բուլվարներ, աճուրդ, մերկ տիկնայք ու մի մղձավանջ:

Մեզանից հետո անարև աչքեր, կյանք ու կռիվ.ու մի կտոր հաց,
Մեզանից հետո որբացած ափեր, հույս,աղոթք, Աստվա՜ծ:

Մեզանից հետո մի խռով երկինք, աղմուկ, աղաղակ ու մի անմեղ լաց,
Մեզանից հետո քեֆ ու հարսանիք առանց ճերմակ քող,առանց աղ ու հաց:

Մեզանից հետո հազարներ կգան, կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ իրար կարկատած կչվեն երկինք:

Անի Հերունի Սաջյան

 

социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net