Այս պահն էլ կանցնի, անցյալ կդառնա

Անցյալ է վաղը, անցյալ՝ապագան

Թեկուզ և մարե՞ն հույսերը վառման

Անցյալները, երբեք չեն վերադառնա։

 

Թե որ փնտրես ինձ անցած հուշերում,

Կտեսնես պատկերս կարոտից խամրած,

Որ սպասումից մարած օրերում

Դարձել է անե ստվեր խավարած։

 

Ավա՜խ անցյալը չեմ կարող ետ տալ,

Իսկ դու կարոտով երանի կտաս,

Որ նորից ուզեմ խոսքիդ հավատալ

Կրկին սպասեմ, որ մի օր կգաս:

 

Ախր Էլ ետ չեն գա օրերը անցած,

Չէ՜ չի լինելու հուշին վերադարձ

Այսօրն էլ, վաղն էլ կհեռանան անդարձ,

Ու դու կմնաս կյանքում մոլորված։

 

Ելենա Հայրապետյան

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert