Ինձ կգտնես սիրո աշտարակում,

Ուր որպես լույսի պաշտպան եմ կանգնած,

Ու յուրաքանչյուր խավարին լույսով կշանթեմ,

Եւ չեմ հանձնվի խավարամիտներին ու ստորներին…

Փնտրի՛ր ինձ, սիրելի՛ս՝

Վաղվա հավատքի խրոխտ բանակում,

Որի առաջնորդը՝ ճշմարտության դրոշը ձեռքին,

Կշարժվի դեպի հաղթության ապագա:

Փնտրի՛ր ինձ իմ ընկերներիս շարքում,

Ովքեր պայքարեցին ու դեռ պայքարում են,

Որոնց վիրավոր շուրթերից

Հաղթանակի նոր երգն է հնչում:

 

Երվանդ Խոսրովյան,

Սեպտեմբեր 2019 թ.

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert