Մեզանից հետո հազարներ կգան,
կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ
կասվեն,կհալվեն մոմի շթի հետ։
Մեզանից հետո դեռ բազում սերեր
կանձրևեն լու՜ռ պատուհանի տակ,
Մեզանից հետո դեռ կասվեն բառեր
կես լուրջ ,կես կատակ։
Մեզանից հետո հազար գիշերներ
և այդքա՜ն սպասված մի գիշեր սիրո,
Մեզանից հետո կիրք,արբունք ու սեր,
խաբված լուսաբաց,անհասցե կարոտ:
Մեզանից հետո դատարկված պատեր,
ճերմակ վարագույր՝անաղմուկ ու թաց:
Մեզանից հետո փոշոտ բուլվարներ,
աճուրդ,
մերկ տիկնայք ու մի մղձավանջ:
Մեզանից հետո անարև աչքեր,
կյանք ու կռիվ.ու մի կտոր հաց,
Մեզանից հետո որբացած ափեր,
հույս,աղոթք,Աստվա՜ծ:
Մեզանից հետո մի խռով երկինք,
աղմուկ,աղաղակ ու մի անմեղ լաց,
Մեզանից հետո քեֆ ու հարսանիք
առանց ճերմակ քող,առանց աղ ու հաց:
Մեզանից հետո հազարներ կգան,
կգան ու կանցնեն ժամանակի հետ,
Մեզանից հետո հազար աղոթքներ իրար կարկատած
կչվեն երկինք:
Անի Հերունի Սաջյան