Կենսագրություն.

Լիլիթ Շաքարյան գրական անունը Լիլի Շակրին, ծնվել է 1986թ. հունիսի 16-ին Էջմիածնի Ջրարփի գյուղում: Սովորել և ավատել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի մանկավարժական բաժնում, իսկ ավելի ուշ Ֆրանսիայի Բուրգոնյա համալսարանում:
2005թ.-ից ապրում է Ֆրանսիայում, ամուսնացած է ունի 2 երեխա:

Գործունեությունը…

2008 թվականից Ֆրանսիայի կարմիր խաչի և կաթոլիկների օգնության կենտրոնի անդամ և թարգմանիչ է:
2009 թվականից փախստականների կենտրոնի թարգմանիչ և խորհրդատու, բազմաթիվ բարեգործական կենտրոնների` (մանկատուն, ծերանոց, հաշմանդամների կենտրոն, հատուկ դպրոցներ և այլն…) ակտիվ կամավոր, կազմակերպիչ, ծրագրերի հեղինակ և համահեղինակ:
2010 թվականին ընտանիքի հետ համատեղ ուժերով Ֆրանսիայի Դիժոն քաղաքում հիմնել է հայ համայնքը և ղեկավարել մինչև 2018թ.
2011 թվականին հիմնադրել է Դիժոնի «Մաշտոցյան տառեր» շաբաթ-կիրակնօրյա հայկական դպրոցը: 2012 թվականին հիմադրել է «Հայ պատանի ակումբ, նույն թվականից Փարիզի հայկական հիմնադրամի անդամ է, ֆոնետոնների ակտիվ մասնակից:

2013 թվականին հիմնադրել է «Armen évents» միջոցառումների կազմակերպման ընկերությունը:

2014 թվականին Բուրգոնիայի մի քանի քաղաքներում, իր իսկ նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հիմնադրվել են հայ համայնքներ և հայկական կրթօջախներ:

2015 թվականից Ֆրանսիայի «Les poètes des l’amitié & poètes sans frontières» գրողների միության անդամ է, 2017 թվականից խորհրդի անդամ:

2016 թվականին հիմադրել է «Կապույտ Աղջիկ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է աջակցել Հայաստանաբնակ բոլոր այն երեխաներին, ովքեր դպրոց չեն հաճախում ընտանեկան ծանր պայմաններից ելնելով:

2018 թվականից Համահայկական երիտասարդական մշակութային միության համանախագահ է, ամառային գրադարաններ ծրագրի համահեղինակ:

2019 թվականից «Les voix de la poésie» նախաձեռնության մասնակից, 2020 թվականից «La voix des poètes» նախաձեռնության հեղինակ, «ՕրաԳիր» ծրագրի նախաձեռնող հեղինակ, որի նպատակն է բացահայտել և հարթակ տրամադրել մերօրյա սկսնակ ստեղծագործողներին, բանաստեղծներին և ասմունքողներին:

Աշխատում է «Les jardins d’Arcadia» դիժոնյան մասնաճյուղում, որպես մենեջեր:

Առաջիկա ծրագրերի և գործունեության մասին կներկայացվի հաջորդիվ:

Հարգանքներով` Լիլի Շակրին, ձեր` «Կապույտ Աղջիկ»

 

 

Ձայն տուր ինձ, երբ մենակ մնաս,
Երբ ցավից խարույկվի հոգիդ,
Երբ քեզնից խռով կմնաս
Կգամ ու կլինեմ կողքիդ:

Ձայն տուր ինձ, երբ վախ կունենաս,
Երբ հոգիդ կուչ կգա ցավից,
Կգամ, որ ինձ հետ մոխրանաս,
Որ սիրտդ չտնքա դաղից:

Ձայն տուր ինձ, երբ տխուր լինես,
Երբ արցունքն այտիդ կաթիլվի,
Կգամ ու ափիս մեջ կառնեմ,
Չեմ թողնի, որ հոգիդ այրվի:

Ձայն տուր, երբ խոսել ցանկանաս,
Երբ բառը կոկորդիդ կանգնի,
Կգամ, չեմ թողնի համրանաս,
Թող խոսքդ երեսիս պայթի:

Ձայն տուր ինձ, երբ որ կամենաս,
Շողքի պես կլինեմ կողքիդ,
Չեմ թողնի առանց ինձ մնաս,
Միայն թե խաղաղվի հոգիդ:

http://norkhosq.net

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert