դու՛ ընկեր այդտեղ
քո մութ խցի մեջ
տխուրաթյան ծովում
որ վաղուց արդեն այրվել֊վերջացել
ու լույս ես տենչում
կյանքիդ գիշերում,
ուզում եմ ասել
ձեռքս բռնի՛ր..
դու,որ քո կյանքի
վաղը մոռացել
ու հինն ես ապրում
ուզում եմ ասել,
որ կելնի արև
ու կչորացնի թացը այտերիդ…
դու՛,ընկեր այդտեղ
մենակ ու մրսած
արհամարանքներ ու ցավեր թողած
գինետներում,բաժակների մեջ
արի՛….միասին խմենք,
խմենք,մեր կյանքի երկար գիշերում
ու թափ տանք փոշին,
թափ տանք արթնացնենք
վաղուց քուն մտած երազները մեր,
որ արև ելնի
ու կելնի՛ արև..