Աղոթք ես դարձել դու իմ շուրթերին,
դու իմ երազանք,գոյության իմաստ,
դարձել ես ,դու լույս,իմ ճանապարհին,
դու իմ արշալույս,կյանքիս լուսաբաց:

Քո ափերի մեջ,թող սերն իմ խեղդեմ,
քեզանով ներկեմ գիշերն իմ անգույն,
սև վարսերդ մատներով իմ, մեղմիկ շոյեմ
ու խոստովանեմ՝
ես սիրում եմ քեզ…

Լույս ես դարձել իմ կույր աչքերին,
դու իմ լուսավոր,իմ պայծառ երազ,
դարձել ես դու կում, ծարավ շուրթերիս,
դու իմ արշալույս,կյանքի լուսաբաց:

Քո ափերի մեջ,թող սերն իմ խեղդեմ,
քեզանով ներկեմ,գիշերն իմ անգույն,
սև վարսերդ մատներով իմ մեղմիկ շոյեմ
ու խոստովանեմ՝
ես սիրում եմ քեզ…

դու իմ արշալույս
կյանքիս լուսաբաց
սիրում եմ քեզ…

Անի Հերունի Սաջյան

бутони към социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.