Թե իմ լինելով՝ կծաղկի գարնան
Գոնե մեկ ծաղիկ,
Եվ չլինելուց՝ կպոկվի աշնան
Գունատ մի տերև,
Ապա կմեռնեմ խաղաղված հոգով,
Կարծելով կյանքում՝
Եղել է մի շունչ երջանիկ ինձնով,
Նաև առանց ինձ՝
Մի շունչ պակասել խաղաղված հոգով,
Ինձ պես անխռով աշխարհ է եկել,
Գարունից աշուն ապրել ու անցել…
«Կապույտ Աղջիկ»