Ընդառաջելով ՀՀ Ազգային ժողովի որոշումին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սփյուռքահայությանն ուղղված կոչին, զորակցելու ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք մեր ժողովրդի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կամարտահայտությանը,

Եվ ընդառաջելով Հունաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների առաջարկություններին, առ այն, որ մեծ թվով հայրենակիցներ հակառակ երկիր մեկնելու իրենց ցանկությանը, հասկանալի պատճառներով հնարավորություն չեն ունենալու մասնակցել կազմակերպվող հանրաքվեին,

Հունաստանում կազմակերպվելու է Սահմանադրական փոփոխությունների ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ, շարունակելով աջակցել հայրենի ժողովրդի պայքարին, հանուն Հայաստանի օրինական պետականության, ինքիշխանության, պետական ինստիտուտների առողջացման և ապակոռուպացման, ինչու ոչ նաև Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդման։

Վստահ ենք, որ Հունաստանում բնակվող հայերը, ինչպես 2018 թ.-ի ապրիլի 21-ի օրհասական օրը, որ համախմբվելով Աթենքի կենտրոնական «Սինդաղմա» հրապարակում, իրենց զորակցությունը հայտնեցին Երևանի փողոցներում հանուն արժանապատվության ընթացող իրենց քույրերի և եղբայրների ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ, այս առիթով ևս լսելի կդարձնեն իրենց միահամուռ ձայնը։

Այս նպատակով,

  • Հունահայ համայնքի մի շարք հարգելի դեմքերի մասնակցությամբ կազմակերպվելու է վերկուսակցական ընտրական անկախ հանձնաժողով, որը վայելելու է համայնքի կառույցների մեծամասնության և ժողովրդի հարգանքն ու համակրանքը։
  • Հայտարարվելու են համացանցային և այլ կապի միջոցներ, ապահովելու համար հանրաքվեի քննարկումների և կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու մեր հայրենակիցների հնարավորությունը։
  • Խորհրդանշական հանրաքվեին, առանց խտրականության առիթ են ունենալու մասնակցել համայնքի բոլոր հայերը՝ անկախ նրանց գաղափարական պատկանելությունից և ՀՀ քաղաքացի լինել-չլինելուց։

Հունաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին հրավիրում ենք, իրենց մասնակցությունը բերել Հայրենիքի անկախ պետականությանը զորակցող այս քայլին։

Խորհրդակցություններից հետո հայտարարվելու է քվեարկության ընթացակարգի մանրամասնությունները։

Ձեր առաջարկություններով, զորակցե՛ք ի սեր Հայաստանի ընթացող այս նախաձեռնությանը։

Հունաստանում «Սահմանադրական խորհրդանշական հանրաքվե» նախապատրաստող ժամանակավոր հանձնախումբ

Աթենք, 9 մարտի 2020 թ․
«Հայաստան» Լրատվական ցանց

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert