Գիտեմ,գիտե՞ս.
Լացը հացով լուռ փաթաթել
Կուլ տալ գիտեմ,
Չբողոքե՜լ, չդժգոհե՜լ,
Եվ ուրիշի ցավով ցավել,
Բայց ուրիշի լավին երբեք
Չնախանձել գիտեմ նաև։

Գիտեմ, գիտե՞ս.
Այնքա՜ն գիտեմ, այնպե՜ս գիտեմ,
Որ ուրիշի ունեցածը
Ինձնով անել ես չգիտեմ,
Եվ ուրիշի դառն վաստակին
Մի մազաչափ աչք տնկելն էլ
Ստորություն է գիտե՜մ,գիտե՜մ։

Գիտեմ, գիտես՞.
Որ սիրելուն չափ են դրել՝
Այսքա՛ն սիրիր,այնպե՜ս սիրիր,
Բայց ոչ երբեք ուրիշինը,
Պաշտի՛ր, պաշտի՛ր,
Ուրիշինը քոնը երբեք չի դառնա, չէ՛,
Ուրիշինը ուրիշի՛նն է, գիտե՛մ, գիտե՛մ։

Գիտեմ, գիտե՞ս…
Ե՛վ հառաչել, և՛ շառաչել ,
Տխրությունը ժպիտի տակ
Լուռ քողարկել գիտեմ նաև,
Ժպիտ սփռե՜լ,տա՜լ, նվիրե՜լ,
Խենթերի հետ համեմատվել,
Գիտե՜մ,գիտե՜մ։

Գիտեմ,գիտես՞…
Որ երբ ցավն է հոգիս սեղմում,
Դառն արցունքի համն եմ զգում.
Աղի՛, լեղի՛, անտանե՛լի,
Ու համից ես չեմ կշտանում,
Թվում է, թե անզգամ եմ մի,
Մարդ եմ էլի, դա՛ էլ գիտեմ։

Գիտեմ,գիտե՞ս…
Ու թվում է ինձնից բացի
Ոչ ոք ոչինչ էլ չգիտի,
Բայց աշխարհն է շուրջս լալիս,
Ու աշխարհն է շուրջս խաղում,
Ամեն մեկը իր դիմակով,
Ամեն մեկը ինքն իր դերում,
Գիտե՜մ,գիտե՜մ…

Նելլի Հակոբյան
18.04.19

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert