1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆե-րանսի (26 փետրվարի – 16 մարտի, 1921 թվա-կան) ժամանակ։

Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանա-լով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաս-տատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահ-մանը, որը գործում է առ այսօր։

1921 թ. մար­տի 16-ի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րի 15-րդ հոդ­վա­ծով Ռու­սաս­տա­նը պար­տա­վոր­վել էր անդր­կով­կաս­յան հան­րա­պե­տութ­յուն­նե­րի նկատ­մամբ դի­մել քայ­լե­րի, որ­պես­զի այդ հան­րա­պե­տութ­յուն­նե­րի կող­մից Թուր­քիա­յի հետ կնքվե­լիք պայ­մա­նագ­րե­րում ան­պատ­ճառ ճա­նաչ­վեն վե­րո­հիշ­յալ պայ­մա­նագ­րի այն հոդ­ված­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­բար վե­րա­բե­րում են ի­րենց:

Մեր օ­րե­րում, , Կար­սի պայ­մա­նագ­րի հար­ցը նո­րից դար­ձել է լայն քննարկ­ման ա­ռար­կա:

Ա­վե­լի ուժ­գին է հնչում Կար­սի պայ­մա­նա­գի­րը չեղ­յալ հա­մա­րե­լու պա­հան­ջը: Կար­սի պայ­մա­նագ­րի վե­րաց­ման պա­հան­ջով հատ­կա­պես ե­ռան­դով հան­դես են գա­լիս դաշ­նակ­ցութ­յան լի­դեր­ներն ու այդ կու­սակ­ցութ­յան հա­մա­խոհ­նե­րը:

Իմ հա­մոզ­մամբ տվյալ պա­հին Կար­սի պայ­մա­նագ­րի վե­րաց­ման պա­հանջն ի­րա­կան չէ հետև­յալ պատ­ճա­ռով:

Կար­սի պայ­մա­նա­գի­րը մի կող­մից ստո­րագ­րել է Թուր­քիան, մյուս կող­մից` Ռու­սաս­տա­նը, Հա­յաս­տա­նը, Վ­րաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը:

Այս­պի­սի պայ­ման­նե­րում, ե­թե Հա­յաս­տա­նը միա­կող­մա­նի չեղ­յալ հայ­տա­րա­րի Կար­սի պայ­մա­նա­գի­րը, ա­պա դրան հա­մա­ձայն չեն լի­նի մյուս ստո­րագ­րող­նե­րը:

Ո­րով­հետև, Վ­րաս­տանն այդ պայ­մա­նագ­րով ստա­ցել է Բա­թու­մը, Ադր­բե­ջա­նը ստա­ցել է Նա­խիջ­ևա­նը, Թուր­քիան ստա­ցել է Կարսն ու Ար­դա­հա­նը:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նին, ա­պա նա էլ այդ պայ­մա­նագ­րով ստա­ցել է այ­սօր­վա տա­րած­քը:

Կար­սի պայ­մա­նագ­րի վե­րաց­ման մա­սին ա­ռա­վել աղ­մու­կով հան­դես ե­կող­նե­րին   ի գի­տութ­յուն ա­սեմ հետև­յա­լը:

1920 թ. դեկ­տեմ­բե­րի 2-ի Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րով դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը թուր­քե­րին զի­ջել է 40 հա­զար քառ. կմ տա­րածք, Հա­յաս­տա­նին թող­նե­լով ըն­դա­մե­նը 10 հա­զար քառ. կմ տա­րածք:

Կար­սի պայ­մա­նագ­րով Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նին մնա­ցել է մո­տա­վո­րա­պես 30 հա­զար քառ. կմ տա­րածք, իսկ թուր­քե­րին զիջ­վել է մո­տա­վո­րա­պես 20 հա­զար քառ. կմ տա­րածք:

Այս ա­մե­նը հի­շե­լով հան­դերձ, ի­հար­կե, չի կա­րե­լի ար­դա­րաց­նել ինչ­պես Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գի­րը, այն­պես էլ Կար­սի պայ­մա­նա­գի­րը, բայց նաև չի կա­րե­լի դրանց միջև հա­վա­սա­րութ­յան նշան դնել:

Ե­թե Հա­յաս­տա­նում Սո­վե­տա­կան կար­գեր չհաս­տատ­վեին, ա­պա Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի արդ­յուն­քով, իր բո­լոր «դաշ­նա­կից­նե­րից» լքված Հա­յաս­տա­նը լիա­կա­տար կեր­պով մնա­լու էր Թուր­քիա­յի տի­րա­պե­տութ­յան տակ և, առ­հա­սա­րակ, նրա հե­տա­գա գո­յութ­յու­նը որ­պես պե­տութ­յուն, դառ­նա­լու էր հար­ցա­կան:

Ըն­թեր­ցո­ղին ան­պայ­ման կհե­տաքրք­րի այն հար­ցը, թե ին­չու Կար­սի բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ տա­րած­քա­յին պա­հանջ­ներ չդրվե­ցին:

Այս հար­ցին պա­տաս­խա­նել են Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի այն ժա­մա­նակ­վա ղե­կա­վար­նե­րը:

Ն­րանք «­Խորհր­դա­յին Հա­յաս­տան» թեր­թի մի­ջո­ցով հայ­տա­րա­րել են. «­Մենք չենք կա­րող երբ­ևի­ցէ հրա­ժար­վել հո­ղա­յին պա­հանջ­նե­րից, ո­րոնք մեզ հա­մար անհ­րա­ժեշ­տութ­յուն են: Մեր  կեն­սու­նա­կութ­յան և­ ապ­րե­լու կա­րե­լիութ­յան ա­ռա­ջին պայ­մա­նը:

Բայց մենք այս հար­ցե­րը կլու­ծենք խա­ղաղ և բա­րե­կա­մո­րեն թուրք ժո­ղովր­դի հետ Անդր­կով­կա­սի և Ռու­սաս­տա­նի եղ­բայ­րա­կից հան­րա­պե­տութ­յուն­նե­րի օ­ժան­դա­կութ­յամբ:

Այս է մեր հիմ­նա­կան գոր­ծը Տաճ­կաս­տա­նի հան­դեպ, ո­րի ռեա­լիստ տար­րե­րը մեզ հետ հա­մա­ձայն պի­տի լի­նեն»(«­Խորհր­դա­յին Հա­յաս­տան», հոկ­տեմ­բե­րի 21, 1921 թ. ):

Դժ­բախ­տա­բար ա­պա­գա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը չար­դա­րաց­րին այս լա­վա­տե­սութ­յու­նը:

http://www.artarutyun.com/main.htm

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert