Դեպքը պատահեց Բեռլինում։ Սկզբում մեքենան հրկիզվեց դեսպանատան մոտ։Հետո Քյոլնում միջադեպ եղավ։Հետո Ազատը զանգեց Բարսին։ Ու հավաքվեցինք կանցլերի գրասենյակի առաջ։Օրենքով։Կարգով։ Բեռլչինի ոստիկանության ձեռնարկած անվտանգության շղթայի ներքո։
Ով ամենահեռվից էր եկել, ամենաշուտն էր տեղ հասել։Ես էլ վախտին գնացի։Կես ժամ առաջ։

Ուրախ էի, որ Գերմանիա պետության ամենատարբեր ծայրերից մերոնք եկել են։Մի տղա կար՝ Վլադիմիրը, Ռեգենսբուրգից էր եկել։ Ավստրիայի սահմանից։ Քրոջ հետ։ Ազգի տղեն տենց ա լինում։Մեր ազգի։ Ուրախ էի, որ ջահելները շատ են։ Ճաշակով հագնված, մեկը մեկից սիրուն, վճիտ աչքերով։ Գրագետ։Ես ձեր սաղի ցավը տանեմ։


Հետո խաղաղ ցույցն ավարտվեց։Արտակը Կիրակոսյան Բարի արագիլը երգեց։Էլի երգեր երգեց, սաղ չեմ հիշում։Որ արագիլն էր երգում, ես գնացի հասա Արմաշ։Ճամփի ղրաղին մի հեռագրասյուն կար վրեն արագիլի բույն։Գարնան գալուն պես տղերքով հերթով գուշակում էինք,թե որ օրը կգան։Երկու գարուն։Մի անգամ Վահեն ճիշտ ասեց։Դիլիջանցի տղա էր, ժպիտը միշտ երեսին։Ականջը կանչի։
Մի անգամ էլ չարբախեցի Վարդանը՝ Բղդոն։ Ծափերի ձենից հետ եկա։

Հետո գնացինք Հայի տուն։Բեռլինում Հայի տուն կա։
Ասա որտեղ չկա։Էդ տունը պատմություն ունի՝ 23 թվից։ Հետո Արթուրն ու Թագուհին ժողովրդին հաց տվեցին։ Շեն մնան։ Շնորհքով։
Հետո քննարկեցինք։Սաղովի։Մեկը մեկից առաջ ընկնելով։Ամենաշատը ես։ Հետո հասկացանք, որ խութերը շատ են։ Ստորջրյա։ Ազատը մի երկու բան պատմեց։ Նեղվեցի։ Մի կոշտ բան դեմ առավ կոկորդիս, էն որ հազում ես ու չի անցնում։

Ազատը ճիշտ էր ասում։ Էդ վախտ տխրեցի։
Համ ուրախ էի , որ վտանգի պահին մեր միաբանվելու բնազդը չի մեռել, համ էլ տխուր էի, որ աֆիշի վրա անունն առաջինը գրելու պայքար ա գնացել՝ ուլտիմատումներով։
Աչքս աչքին առնի՝ կասեմ։ Որ Ալլա Պուգաչովայի ժամանակները անց ա կացել։

Երվանդի հետ ծանոթացա,  Սամվելի՝ ջավախեցի։ Երվանդը Դորտմունդից էր եկել, Վարդանը՝ Քյոլնից։ Ազգի տղերք։ Հայասեր, հայապահպան։ Մի աղջիկ խոսեց, անունը չեմ հարցրել։Խոսքերից հայություն էր կաթում՝ առավոտյան ցողի նման։
Չէ։ Ուրախությունն ավելի շատ էր։
Բայց տխրություն էլ կա։
Պիտի գործ արվի։
Որ անցնի տխրությունը։

Hasrat Mushegh-ի ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert