Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, բարերարներ,
17-ամյա Արտակ Հարությունյանը մեր բոլորիս օգնության և աջակցության կարիքն ունի: Արտակը առողջական լուրջ խնդիներ ունի՝ ողերի արանքում երեք ուռուցք կա, մեկն էլ՝ հենց ողնաշարի վրա, որի վիրահատությունը կատարվում է միայն արտերկրում, քանի որ Հայաստանում այսպիսի վիրահատություն չեն իրականացնում:
Արտերկրում կան բժիշկներ, որոնք կարող են Արտակին օգնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա հետազոտվի, ապա վիրահատվի, իսկ այս ամենի համար անհրաժեշտ է մեր աջակցությունը և յուրաքանչյուրիս ներդրած լուման:
Արտակը 3 ամսեկանում կորցրել է հորը, իսկ միայնակ մայրը` Լիլիթ Հարությունյանը, ով նույնպես ունի առողջական խնդիրներ, ի վիճակի չէ նույնիսկ դեղորայքի ծախսերը հոգալ:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Լիլիթ Հարությունյանին հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 28 07 89, կամ դրամական փոխանցում անել հաշվեհամարին:
Հաշվեհամարները՝ ստորև:
Արդշինբանկ
USD 2479600096590000
EUR 2479600096590010
RUR 2479600096590020
AMD 2470056808377610
Ստացող՝ Լիլիթ Հարությունյան