Բանալին Թուրքիայում է…

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճում կրակոցներ են հնչում: Հիմնականում խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին է: Բայց այս հակամարտությունը մեծ տարածաշրջանում գերակայության հասնելու խաղի մի մասն է»,-  գրում է Ալեքսանդր Վիլը (Alexander Will):

Այն, ինչ տեղի է ունենում Կովկասում, ավելին է, քան սովորական փոխհրաձգությունների բռնկումը. դրա վկան են պահը և քաղաքական հռետորաբանությունը:

Այս պահին կարելի է ենթադրել, որ հայերն առաջինը չեն հարձակվել: Հայաստանը պարզապես շահագրգռված չէ պատերազմի մեջ: Դա թե՛ ռազմական,  թե՛ֆինանսական առումով Հայաստանի համար ձեռնտու չէ: Վերջին տարիներին Ադրբեջանը զանգվածաբար սպառազինվել է, նրա բանակը կրկնակի մեծ է, քան հայկականը: Վերջինս, սակայն, շատ ավելի լավն է և ավելի պրոֆեսիոնալ կերպով է կառավարվում:

Չնայած այս գերազանցությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր կարող գործել առանց իր թիկունքը պաշտպանող ուժի ՝ Թուրքիայի աջակցության: Տվյալ պահին Կովկասում իրավիճակի էսկալացիան լիովին համապատասխանում է տվյալ պահին հաշվարկներին: Այս տարածաշրջանը նրա նեոօսմանական նկրտումների մի մասն է, այնպես, ինչպես Միջերկրական ծովինը: Ինչպես արևմուտքում Հունաստանը, այնպես էլ արևելքում Հայաստանը հավերժ պատմական փուշ է ՝ կանգնած Թուրքիայի կոկորդին: Նախագահ Էրդողանը մի քանի անգամ բացահայտ հայտնել է ամբողջ տարածաշրջանում տարածքային իր հավակնությունների մասին: Այս նպատակին Թուրքիայում ոմանք ցանկանում են հասնել հին մեթոդներով:

Ադրբեջանի թուրք աջակիցները սոցցանցերում զանգվածաբար տեղադրում են Մեհմեդ Թալեաթ փաշայի դիմանկարը: Նա 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ կատարած  ցեղասպանության գլխավոր դերակատարն էր:

 

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի

Աղբյուրը՝ https://www.nwzonline.de

 

 

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net