Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Հայկական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանում ունենալ հայրենասեր հայ պատգամավորներ, որոնք անվերապահ կպաշտպանեն Վրաստանի հայության, հատկապես Ջավախահայության իրավունքները:

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում մեր Վրաստանաբնակ հայրենակիցներին բոլորով մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տան երեք հայ թեկնածուներ՝ Սամվել Մանուկյանին, Սամվել Պետրոսյանին եւ Արսեն Կարապետյանին:

***

“Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան” կուսակցության մեծամասնական պատգամավորի թեկնածուներից է Սամվել Մանուկյանը: Նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:

Սամվել Մանուկյանը Վրաստանի IX գումարման խորհրդարանի պատգամավոր է:
Սամվել Մանկույանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 6-ին: Ավարտել է Երևանի տնտեսական համալսարանը՝ քաղաքացիական-աշխատանքային իրավունք մասնագիտությամբ:
Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել 2009 թվականից մինչև 2016 թվականը, 2009 թվականից մինչև 2016 թվականը եղել է “Geofood Ltd”-ի կոմերցիոն տնօրենը:
Վրաստանի խորհրդարանում  նա 2017 թվականի հունվարի 20-ից ընդգրկվել է որպես “Վրացական երազանք – կանաչներ” խմբակցության անդամ: Նա նաև “Վրացական երազանք” խմբակցության անդամ էր՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2017-ի հունվարի 20-ը:
Սամվել Մանուկյանը եղել է նաև գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովների կազմում և հանդիսանում է խորհրդարանական 19 խմբերի անդամ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա և 1 թոռնիկ:
———————————————–

 

Վրաստանի խորհրդարանի նախկին, ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա կառաջադրվի “Հայրենասերների դաշինք” կուսակցական ցուցակներով:

Սամվել Պետրոսյանը: Ծնվել է 1954 թվականին Ախալքալաքում: 1971 թ.-ին ավարտել է քաղաքի ռուսական դպրոցը: Այնուհետև ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Մինչև 1984 թ.-ը աշխատել է Կոմերտմիությունում: 1984-1988 թթ. աշխատել է Շրջկոմում: Սովետական Միության փլուզումից հետո նա դառնում է Ախալքալաքի պրեֆեկտ, ճանապարհի ղեկավար (ճանապարհային ոստիկանությունում), հետո Ախալքալաքի ոստիկանապետ: 2012-2016թթ. “Միասնական ազգային շարժում” կուսակցության մեծամասնական պատգամավոր էր:
Սամվել Պետրոսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա և թոռներ:
———————————————

Եվրոպական Վրաստան” կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուներից է Արսեն Կարապետյանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:
Արսեն Կարապետյանը ծնվել է 1982 թվականի հուլիսի 19-ին: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է:
Արսեն Կարապետյանը 2016 թվականին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է “Միասնական ազգային շարժում” կուսակցության կողմից որպես մեծամասնական թեկնածու:
Մինչև 2007-2013 թվականը եղել է Նինոծմինդայի ոստիկանապետ:
Ազգային անվտանգության հակակոռուպցիոն բաժնում՝ 2002-2007 թվականներին:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Եվրոպայի Հայերի Համագումար
24 հոկտեմբեր 2020
contact@aaeurop.com

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert