©sputnik -Asatur Yesayants

Բողոքի ակցիայի մասնակիցները Գերմանիային մեղադրեցին հանցավոր լռության համար, նշելով, որ այդ երկիրը մասնակցում է հայերի դեմ ցեղասպանությանն արդեն երկրորդ անգամ և շարունակում է Թուրքիային զենք վաճառել։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Արցախցի մի քանի տասնյակ կանայք և երեխաներ հավաքվել են Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև` պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և դրանով իսկ դադարեցնել միջազգային ահաբեկչությունը, ֆաշիզմը։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջները մանրամասն ներկայացրել են Գերմանիայի դեսպանին ուղղված նամակում։

«Պահանջում ենք, որ դեսպանը դուրս գա և անձամբ ստանա նամակն ու լսի մեր դժոխային պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր։ Մեզ պետք է պատասխան տաք, թե ինչո՞ւ որպես ԵՄ և ՆԱՏՕ անդամ, ոչ մի քայլ չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունների դեմ»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ Գերմանիայում բնակվող իր հայ ընկերուհին ասել է, որ տեղի քահանան հայ ընտանիքներին զգուշացրել է, որ քիչ դուրս գան տանից՝ իրենց իսկ ապահովության համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ո՛չ ֆաշիզմին» վանկարկումներով պահանջեցին քայլեր ձեռնարկել հայերի դեմ կատարվող ցեղասպանության դեմ։

«Դուք շարունակում եք աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Դուք աշխարհին արդեն մի Հիտլեր տվել եք, մի աճեցրեք երկրորդ Հիտլերին, մի սատարեք Թուրքիային։ Եթե դուք այսօր ոչ մի քայլ չձեռնարկեք և չկանխեք հայերի դեմ ցեղասպանությունը, որը սկսվել է Արցախի սահմաններից, ապա հաջորդը դուք եք լինելու։ Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որը գտնվում է Գերմանիայում, ձեր տներում ոչ մեկին կենդանի չեն թողնելու, ձեզ հանգիստ չեն թողնելու։ Այն՝ ինչ կատարվում է այսօր Վիեննայում և Ֆրանսիայում, նույնը կկատարավի նաև ձեր հայրենիքում, սթափվեք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները մեղադրեցին Գերմանիային հանցավոր լռության համար, նշելով, որ Գերմանիան մասնակցում է հայերի դեմ ցեղասպանությանն արդեն երկրորդ անգամ և մինչ օրս հանդես չի եկել Ադրբեջանի կամ Թուրքիայի ցեղասպան գործողությունները դատապարտող կոչով, ավելին` շարունակում է Թուրքիային զենք վաճառել։

Շարունակությունն այս տեղ՝ https://armeniasputnik.am/armenia/20201105/25193905/ashxarh-hitler-naxagah.html

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert