Գարուններդ դեռ պիտի գան,
Պիտի ծաղկես Հայաստա՜ն,
Վերընձյուղված ճյուղի նման
Պիտի բերք տաս Հայաստա՜ն։

Քո անունը պիտի լսեն,
Պիտի լսեն, պիտ ցնծան,
Որ աշխարհում մեռնելուց զատ`
Ձայնը կա դեռ Հարության։

Եվ լա՛ց, եվ ցա՛վ, դժբախտությո՛ւն
Կմոռանա՛ս Հայաստա՜ն,
Քո ժպիտով նենգ աշխարհին
Պիտի սպանես Հայաստա՛ն։

Ու դեռ կգա (վստահ գիտեմ),
Օրն այն հեռու թվացող,
Արարատի լանջին տեսնենք
Եռագույնս ծածանվող։

Գարուններդ դեռ պիտի գան,
Պիտի ծաղկես Հայաստա՛ն,
Քո անունով` Սու՛րբ անունով,
Պիտի երդվե՛ն Հայաստան։

Նելլի Հակոբյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert