27 սեպտեմբեր, 2020 թ.

Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ (27 սեպտեմբեր, 2020 թ) պատգամավորներին հարցնում է՝ համաձայ՞ն եք ազատագրված շրջանների վերադարձի եւ Արցախի ինքնավար մարզի կարգավիճակի հետ, եթե այո, ապա հենց հիմա մենք կարող ենք պատերազմը կանգնեցնել: Պատգամավորները գոռում են՝ Ո՛Չ:

Ոչ մեկը հարց չի տալիս, թե արդյո՞ք հայկական բանակը, հայկական ռեսուրսը բավարար է դիմակայելու, թե՝ ոչ: Իսկ հիմա այդ ընդդիմադիր կոչված խորհրդարանական խմբակցություններն ու արտախորհրդարանական ընդդիմադիրն կոչվածները (ընդ որում, որ Փաշինյանը նրանց բոլորի հետ էլ խորհրդակցել է), ասում են՝ բա որ չէիք կարող, ինչո՞ւ էիք ասում «հաղթելու ենք» եւ այսպես շարունակ միայն ինչուներ…. Իսկ հիմա հրաժարական պահանջելը արվում է այդ նույն տրամաբանությամբ՝ գոռում են՝ «հրաժարական», ոչ մեկը ելքից դուրս գալու հստակ առաջարկ չի ներկայացնում, ոչ մի ծրագիր չունեն, միայն աթոռի տենչանքն է: Ինչո՞ւ պիտի ժողովուրդը համաձայնվի որեւէ ուժի կողմից երկիր ղեկավարելու հետ, եթե չգիտի այդ ուժը ի՞նչ ծրագիր ունի. ունի արդյո՞ք ծրագիր, թե միայն իշխանության աթոռն է ուզում: Խոսում են «ազգային համերաշխություն կառավարության» մասին. իսկ ովքե՞ր են այդ ուժերը կամ անհատները, որոնք այդքա՜ն համերաշխ ու բարի են, բա ու՞ր էին այդ ուժերը տասնյակ տարիներ: Չկա այդպիսի ուժ, չկան այդպիսի մարդիկ: Ուժերը հենց նրանք են, որոնք 45 օր ոչինչ չարեցին բացի՝ խանգարելուց, հիմա էլ իրենց գործը միայն «հրաժարական»-ի պահանջն է: Միթե՞ Հայաստանի համար «մտահոգվողներ» բոլորիս հայտնի ԲՀԿ, ԼՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ եւ նորաթուխ Վանեցյանի հանցավոր խմբակը չեն: Սրա՞նք են «ազգային համերաշխության» ներկայացուցիչները: Այո՛, նրանք համերաշխ են, 30 տարի միասին համերաշխ թալանել են երկիրն ու ստրկացրել ժողովրդին: Այս պարտությունը 30 տարվա թալանի արդյունքն էր:

https://www.facebook.com/1378368079150250/videos/974767719672315

бутони към социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.