Մեծ Բրիտանիան և Ադրբեջանին միավորում են ոչ միայն տնտեսական, բիզնես շահերը, այլ նաև տարածաշրջանում Բրիտանիայի հակառուսական մոտիվացիան: Ադրբեջանը առավելապես Բրիտանիայի ազդեցության ներքո է. ինստիտուցիոնալ բոլոր շերտերով բրիտանացիները ներկա
են Ադրբեջանում: Պատերազմի առաջին օրերից մեր երկրում քննարկվում է՝ թիրախավորել թշնամու
նավթամուղերը, թե ոչ. գուցե պե՞տք է «դիմենք» Ջոնսոնին. Մեծ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել է ցանկացած գնով պահել նավթամուղը. մենք կարող ենք պայման դնել բրիտանացիներին՝ կամ սանձեք Ադրբեջանին, կամ կթիրախավորենք նավթամուղը: