Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։ Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։ Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնությունների և ատելություն տարածում, ինչպես նաև ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը հավելում է, որ «Առանց ավելորդ համեստության՝ Լյուքսեմբուրգի բոլոր քաղաքական ուժերի հետ Հայաստանի նոր պատվավոր

հյուպատոսի Տաթեւ Մանուկյան Էնգելի ակտիվ, համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքը։ Հիշեցնեմ, որ այս բանաձևը հոկտեմբերի 15-ին միաձայն ընդունված մեկ այլ բանաձևի տրամաբանական շարունակությունն է։

Իհարկե կարևորագույն դերակատարություն ունի այն մթոնոլորտը և Արցախի վերաբերյալ այն խորը ընկալումը, որը արդյունք է ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Frank Engel-ի տասնամյակների գործուներության։ Կարևոր է, որ Նիդերլանդների խորհրդարանի օրինակին հետևելով Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս արձանագրում է ագրեսիայի և ռազմական հանցագործությունների պատասխանատուներին պատժելու անհրաժեշտությունը։

https://www.chd.lu/wps/portal/public/Accueil/TravailALaChambr

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert