ԱՄՆ-ն առաջին անգամ հրապարակայնորեն զգուշացրեց Իսրայելին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել Իսրայելի տեխնոլոգիայի ոլորտում Չինաստանի մասնակցության և Իսրայելի և ԱՄՆ-ի ներքին անվտանգությանը վնաս հասցնելու կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկը ասաց, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգված է Իսրայելի տեխնոլոգիական արդյունաբերության մեջ չինական ներդրումներով և կարծում է, որ դա Իսրայելից առաջ կխաթարի ԱՄՆ ներքին անվտանգությունը: «Իսրայելում կան չինական ազդեցության իրական վտանգներ և տեղեկատվության յուրացում, որը կվնասի նրանց և Միացյալ Նահանգների անվտանգությանը», – ասաց նա «Սիգնալ» հետազոտական ​​կենտրոնում կայացած խորհրդաժողովում, որը կենտրոնացած է Չինաստանի և Իսրայելի միջև ակադեմիական համագործակցության վրա: ԱՄՆ-ը բազմիցս նախազգուշացրել է Իսրայելին Չինաստանի հետ իր ամուր կապերի մասին՝ կոչ անելով դադարեցնել կապերը Չինաստանի հետ և սահմանափակել չինական ներդրումները իսրայելական տնտեսության մեջ, մինչդեռ Թել Ավիվը շարունակել է համագործակցումը Պեկինի հետ, հատկապես տեխնոլոգիական ոլորտում: «Չինաստանը Իսրայելի հետ գործարքում կենտրոնացած է տեխնոլոգիայի վրա, և ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Չինաստանը, երկակի օգտագործման նպատակով գնի Իսրայելի քաղաքացիական ոլորտի տեխնոլոգիան, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Իսրայելի և ԱՄՆ-ի ներքին անվտանգության համար», – նշում է կայքը:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր կողմից նման նյութերի ընտրության նպատակը, այն պատգամն է, որ լուրը իր մեջ է պարունակում մեր գերատեսչությունների և հետազոտական կենտրոնների համար: Այսօր Չինաստանը շատ լուրջ զարգացում է արձանագրել տեխնոլոգիայի ոլորտում, որը տարածվել է իրենց էլեկտրոնիկական զինամթերքների վրա էլ: Իսկ այդ ոլորտը, այն բաց խոցելի ոլորտն էր, որից խոցվեցինք Արցախյան պատերազմի ընթացքում: Չինաստանի մուսուլման-թուրքամոնղոլ Օյղուրների իրավունքներով հետաքրքրվելու փոխարեն, մենք պիտի կենտրոնանանք մեր պետության և հայրենիքի շահերի վրա, որին էլ նպաստում է Չինաստանի նման գերզարգացած պետության հետ, որին ձգտում է անգամ Իսրայելը, ունենանք սերտ բարեկամական և գործնական հարաբերություններ: Նաև հավելենք, որ մեր հարևան Իրանը նույնպես զինտեխնիկայի արդյունաբերության և նանոտեխնոլոգիայի ոլորտում աշխարհի տասնյակի ցուցակում է, որը ճիշտ քաղաքականություն մշակելով և նրանց հանդեպ արևմուտքի սահմանած սահմանափակումները նկատի առնելով, կկարողանանք այդ բոլորը թե արտադրել Հայաստանում և թե Հայաստանից արտահանել»:

Հարութ Արթին Առաքելյան

Աղբյուրը՝ «Ակսիոս» վերլուծական կայք https://www.axios.com/chinese-investment-israeli-tech…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert