Այս կարգի «հայրենիքի փրկության կոմիտե» էր կազմվել նաեւ 1921 թ. փետրվարին, որը 44 օր ավել դիմացավ: Եւ այդ «հայրենիքի փրկության կոմիտեն» կազմակերպվել էր այն բանից հետո, երբ կազմակերպիչները ստորագրել էին Ալեքսանդրապոլի դավաճանական պայմանագիրը, որի հիման վրա Հայաստանին մնում էր միայն 10 հազար քկմ տարածք:

«Հայրենիք փրկող» կոմիտեն, որը թուրքերի կողմից ստացել էր Սեւանում լողանալու, բայց չչորանալու չափ տարածք, հայրենիքի փրկության համար իրեն նսեմացած չի զգում ու դիմում է Թուրքիայի օգնության…

Հիմա այս կուսակցությունը ժառանգած եւ ոչ մի անգամ չզղջաց, տասնյակ տարիներ հանցագործ իշխանությունների հետ համագործակցած Սաղաթելյանամանուկյանները դավաճանության կոչերով են հանդես գալիս ուրիշի նկատմամբ: Անկախ այն բանցի, թե երկրի վարչապետը ինչ պիտակ կկրի ժողովրդի կողմից՝ իր կատարած-չկատարածի համար, այնուեմանայնիվ  դավաճանի կնիքը ճակատին կրող կուսակցությունը բարոյական (եթե ունի) իրավունք չունի մեկ այլ ուրիշին «դավաճան» կոչել:

Վազգեն Մանուկյանի եւ իր համակիրների կողմից ԱԺ-ի վրա հարձակումը չի մոռացել, ժողովուրդն էլ չի մոռացել: Իր հայրենաքանդ քաղաքականություն էլ չի մոռացվել, որ «Նաիրիտը» փակում էր «քաղաքական նպատակներով»: Չի մոառացել, որ իր վարչապետության ժամանակ իր լիբերալ քաղաքականությամբ երկիրը քարուքանդ արեց: Չի մոռացել նաեւ տասնյակ տարիներ հանցագործ ռեժիմների հետ համագործակցելն ու ծպտուն չհանել, բայց այսօր նա այդ ամենն իմանալով հանդերձ իր ամենատկեղ պահվածք ի ցույց դրեց ու նախկին բոլոր հանցավոր ռեժիմներին սրբացրեց: Արթուր Վանեցյանի նման անգրագետի մասին խոսելն անգամ ավելորդ է, նա հայերն գրածը չի կարողանում կարդալ, ինչ մնա երկիր կառավարի:

Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները մտցրեց փակուղի, իսկ Վազգեն մանուկյանն 2019 թվականի տված հարցազրույցում ասում է, որ բանակցություններ ՇԱՏ ՎԱՂՈՒՑ հայտնվել են փակուղի: Սերժ Սարգսյանն ասում «մենք բանակցում էինք «փոխզիջումների» մասին, բայց չի ասում, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը, եթե 2011 թվականից 7 շրջանների առանց նախապայմանի վերադարձի մասին է խոսք եղել: Ու այսպես շարունակ փորձում են նախկինները խաբել բանակցային գործընթացից անտեղյակ ժողովրդին: Ստորեէ հատված Վազգեն Մանուկյանի պատասխանը «ankakh.com»-ի լրագրողին.

«-Բանակցային գործընթացը արդյոք դրական ուղիո՞վ է զարգացել մեզ համար այս տարիներին:

-Ո՛չ: Բանակցությունները շատ վաղուց փակուղու մեջ են: Եվ ես անկեղծ կլինեմ՝ փակուղուց դուրս գալու ճանապարհ չեմ տեսնում՝ առանց որևէ կողմի պարտության»:

Եւ այսպես, այս շրջապտույտ խաբեբայությունը, տեղեկատվության մանիպուլյացիան տարիներ շարունակ դարձրել էին իրենց իշխանության աթոռը պահելու միակ միջոցը: Եւ հիմա, նորից փորձում են այդ նույն մեթոդով իշխանության աթոռը գրավել:

Վազգեն Մանուկյանն իր ելույթում ասոմւ է. « եթե ժողովական շարժումը չհաղթի, ապա «գազազած» ժողովուրդը նրան (Փաշինյանին) «կհոշոտի»: Չնայած Փաշինյանն արժանի է այստեսակ վերաբերմունքի, քանի որ ժամանակին՝ 2018 թ. ապրիլի 23-ին արդեն իսկ պիտի թույլ տար, որ այդ «գազազած» ժողովուրդը ձեզ հոշոտի: Եւ ժողովուրդ կրկին չեր լսի ձեր վայրահաչությունը:

Եւ այսպիսով՝ ոչ թե քաղաքականությունն է սրիկայություն, ալ սրիկաներն են քաղաքականությունը դարձնում իրենց սրիկայության գործիք:

бутони за социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.