«Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրը՝ 10 000 մ2 տարածքով, Սևանա լճի ափին՝ Սևան-Գավառ ճանապարհի 7-րդ կմ-ի վրա է կառուցված: Համալիրի շինարարությունը սկսվել է 2011 թ. մայիսին. այն լիարժեք շահագործման է հանձնվել 2014 թ. հուլիսին:
«Ինչպես ՀՀ-ի շատ վայրեր, Սևանը նույնպես ունի զարգացման մեծ և դեռևս չօգտագործված պոտենցիալ, և մեր այս ներդրումն էլ, բնականաբար, ուղղված էր նաև Սևանի զարգացմանը», ասում է Սաղաթելյանը:
Փաստորեն ըստ Իշխան Սղաթելյանի «Սեւանալճի զարգացումը» պայմանավորված է նրանով, թե ինչքան հյուրանոց ու հանգստյան բնակարաններ կկառուցվեն նրա շուրջը, կվաճառվեն դրանք կամ վարձով կտրվեն ու իրենք էլ անխափան օգուտ կստանան: Ու երբ էլ, որ «ԻՇԽԱՆ» Սաղաթելյանը իշխանության չի լինի կամ դրան մաս չի կազմի, ուրեմն մնացած բոլոր իշխանությունները, ովքեր էլ որ լինեն դրանք, պետք է «հրաժարական տան, եթե նրանք կխանգարեն իրենց ավելի հարստացմանն ու հանրային տարածքները ի շահ սեփական գրպանի օգտագործել: Օրինակ. Սերժ Սարգսյանը շնորհավորում է նրա բիզնես համալիրը, իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը օրենք է սահմանում՝ ապօրինի գույքի բռնագրավման մասին: Այդպես ո՞նց կլինի: