Լուսահոգի հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի հնչեցրած ահազանգը այն մասին, որ «եթե հաշվենք եկեղեցաշինության համար ծախսված հայկական կապիտալը, ապա հնարավոր կլիներ հայկական բանակը համալրել արդիական սպառազինությամբ, ինչը կնպաստեր մարդկային կորուստների նվազեցմանը»: Բայց ո՞վ էր հասկանում, թե ինչի մասին է խոսում Սամվել Կարապետյանը:

Բացի եկեղեցիներից, կառուցել են նաեւ արաբական Շեյխերին հատուկ դղյակներ:

Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի առանձնատունը

«Ես եկեղեցի եմ կառուցել բլրի վրա, տուն եւ ծառ տնկել: Մի՞թե ավելի լավ կլիներ, եթե այդ բլուրը դատարկ մնար: Հիմա համապատասխան մարդիկ են գալիս եկեղեցի, ամուսնանում ու կնքվում»,-ասել է Ծառուկյանը:

Dieses Bild hat ein leeres Alt-Attribut. Der Dateiname ist grafik-117.png

«Որպես քաղաքական ընդդիմություն դիրքավորված նախկին իշխանություններին խիստ մտահոգել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու հատկապես այն հանգամանքը, որ օրենքը հետադարձ ուժ է ունենալու: Խոսքը տասնամյա ժամանակահատվածի մասին է, բայց առանձնահատուկ դեպքերում ուսումնասիրությունները կարող են սկսվել 1991 թվականից: Ըստ երեւույթին հենց սա է պատճառը, որ ընդդիմախոսներն այս օրինագիծը գնահատում են որպես իշխանությունների ձեռքին լրացուցիչ զենք՝ «անցանկալի անձանց» դեմ քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելու համար»,- Գրում է www.armtimes.com

Գագիկ Ծառուկյաանի կառուցած եկեղեցին

Հայ մեծ գրող Րաֆֆին բարեբախտություն է ունեցել չճանաչելու մերօրյան «քրիստոնյապաշտ փառասեր բարերարներին» եւ մյուս հայ օլիգարխներին: Վստահաբար կարող ենք ասել, որ սրանք էլ իրենց հերթին շատ բան չգիտեն Րաֆֆու մասին, որովհետև եթե իմանային, ապա գոնե ի գիտություն կընդունեին մեծ գրողի  մարգարեական խոսքերը, որ նա արտասանել էր շատ տարիներ առաջ. «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ…»:

бутони за споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.