Հարգելի՛ ժողովուրդ,
Այս դժվար պահին միայն մեր համախմբվածությամբ եւ համերաշխությամբ կարող ենք մեր ցավը սփոփել, մեկս մյուսին հույս ու թիկունք դառնալ եւ հաղթահարել մեր պատմական այս դժվարին պահը:
Արցախը կա եւ կմնա ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ԸՆԿԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ
***

Հարգելի՛ ժողովուրդ,
Արմեն Մարտիրոսյանը՝ իրական կյանքի վրա հիմնված «Դունայը և իր ոհմակը» գրքի պատմության գլխավոր հերոսը, պատրաստվում էր իր գրքի շնորհանդեսին, սակայն զարգացող իրադարձությունների պատճառով որոշեց առանց որևէ միջոցառման հրատարակել իր գիրքը Ռուսաստանի Դաշնությունում և Երևանում, որից ստացված ամբողջական գումարը կհատկացվի բարեգործական նպատակների համար:

Հատուկ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Հայ-Ֆրանսիական» բարեգործական միության հիմնադիր եւ նախագահ Բենիամին Մորադյանին, Գերմանիայում «ՆՈՐ ԽՈՍՔ» կայքէջի գլխավոր խմբագիր Երվանդ Խոսրովյանին, Երևանում Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին,

առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաեւ գրքի հեղինակ մեր սիրված ազգասեր Գենադի Մինասյանին, որը 12-տարվա ամբողջ աշխատանքը անշահախնդիր ներ է դնում հանուն Հայստանի: