Pooya Hosseini, 13.12.2020
Ինչո՞ւ է Իսրայելը օգնում Ադրբեջանին: Թուրքիայի ռազմաօդային ակադեմիայի և Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական դասախոս Մասուդ Հագի Ջաշինը և Իսրայելի ներքին անվտանգության կազմակերպության (ՇԱԲԱԿ) և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ամի Այալոնը հայտնում են, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հաշտությունն անհնարին չէ:
Ջաշինը նոյեմբերի 5-ին CNN TURK հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդավարի այն հարցին, թե «ըստ ձեզ, ի վերջո Թուրքիա և Իսրայեկի միջև հաշտությո՞ւն կարող է կնքվել», պատասխանեց. «Այո, Իսրայելն ի վեևջո պատերազմելու է Իրանի հետ և այդ ժամանակ պարտավորված է լինելու օգտվել Թուրքիայի աջակցությունից»:Հաղորդավարը կրկին հարցրեց Ջաշինին. «Դուք նկատի ունեք այն, որ Իսրայելը վերջապես ստիպված կլինի վերադառնալ դեպիԹուրքիա»: Եվ նա պնդեց. «Այո: Իսրայելցիները դա լավ գիտեն: Իսրայելցիները պետք է տեսնեն այս փաստը: Իսրայելցիները պետք է որոշեն, որ եթե ուզում են ապրել այս աշխարհագրության մեջ, կամ պետք է մնան Իրանի կամ Թուրքիայի հետ: «Եթե ես լինեի, կնախընտրեի Թուրքիան»:«Մի՞թե հնարավոր է, որ Իսրայելը միանա Իրանին» հարցին ի պատասխան՝ Ջաշինը պնդեց. «Իսրայելը ցանկանում է կռվել Իրանի դեմ, և, իհարկե, նրանք կպայքարեն: Բայց դրան պետք է Թուրքիան՝ Իրանի դեմ կռվելու համար: Իրանի դեմ պայքարելու համար Թուրքիան անհրաժեշտ է Իսրայելին: Դա առկա ճշմարտությունն է»:«Ես աշխատել եմ ՆԱՏՕ-ում և տարբեր վայրերում, և նրանք ինձ լավ են ճանաչում», – ասաց նա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Իսրայելը օգնում Ադրբեջանին: Ինչո՞ւ: Քանի որ նա Իրանի թշնամին է … սա օրենք է, իմ թշնամու թշնամին իմ ընկերն է»:«Իսրայելն օգնում է Ադրբեջանին» հարցին ի պատասխան. «Այո», – բացատրեց նա: «Կամիկադձե ԱԹՍ-ն ու հրթիռները Ադրբեջանին ե հանձնել իսրայելցիները, այն զինամթերքը, որոնք կարող են տանկեր խոցել: Իսրայելը դրանք տվել է Ադրբեջանին, նաև այլ ուրիշ բաներ, որոնք, իհարկե, ես հստակ չգիտեմ»- հավելեց նա: Մենք տարածաշրջանում նախ և առաջ պետք է սուննիական կոալիցիա ստեղծենք, և դա շատ կարևոր է Իսրայելի համար», – ասում է ՇԱԲԱԿ- ի նախկին ղեկավար Էմի Այալոնը: «Դա նշանակում է ստեղծել սուննիական դաշինք: Մեզ սուննի կոալիցիա է պետք: Թուրքիայի կողմից կառավարվող սուննիական կոալիցիա: Հիմա ինչո՞ւ Թուրքիան: Պատճառներից մեկն այն է, որ մենք պետք է ընդունենք, որ այն, ինչ ուզում ենք անել Մերձավոր Արևելքում, չի լինի ժողովրդավարական քայլ ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի և Արևմուտքի համար»:«Քանի որ Թուրքիան ժողովրդավարական և կայուն երկիր է, և դրա տնտեսական իրավիճակը կարող է բարենպաստ լինել դրա համար», – ասաց Այալոնը՝ հույս հայտնելով, որ Թուրքիան կգնա այն քայլին, որը, նրա խոսքով, կլինի ոչ ժողովրդավարական: «Այո [Թուրքիան] աշխարհիկ է: Մենք պետք է ընդունենք, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան կարող է ուժեղ ներկայություն ունենալ որպես մահմեդական ժողովրդավարություն: Թուրքիան կարող է լինել մահմեդական և ժողովրդավարական երկիր Մերձավոր Արևելքում: Հիմա պետք է ասել, որ Թուրքիան պետք է լուծի իր խնդիրը այսօր, հատկապես Եգիպտոսի հետ և օգտվի Սիրիայի ներկայիս զարգացումներից և դառնա ավելի մեծ և ուժեղ տերություն, ինչը նա այդպես էլ աօել է, այնպես որ սա ցույց է տալիս սուննիական կոալիցիան, որը մենք մտքում ունենք և ցանկանում ենք ստեղծել կարող է ձեւավորվել Թուրքիայի ղեկավարության ներքո»:«Հուսով եմ, որ մեր հիմնական հարցը, մեր խնդիրը Պաղեստինի հետ, չի լինի մեր հիմնական հարցը, այլ շիա-սուննի հակամարտությունը պիտի դառնա մեր հիմնական հարցը», – ասաց նա՝ ավելացնելով, որ Թուրքիան պետք է գլխավորի կոալիցիան: Նման կոալիցիա ստեղծելու համար մենք պետք է լավ հասկանանք մի բան. Եթե ուզում ենք առաջընթաց գրանցել, ապա պետք է մտածենք իսրայելա-պաղեստինյան խնդրի փոխարեն շիաների և սուննիների միջև հակամարտություն ստեղծելու մասին: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք երկրներից կամ կազմակերպություններից, որոնք ԱՄՆ-ից պատվերներ են վերցնում բերել այս սուննիական կոալիցիային»:«Եթե մենք կարողանանք դա անել, ապա մենք կարող ենք առճակատվել Իրանի հետ և դիմակայել նրան», – հավելեց Իսրայելի անվտանգության նախկին պաշտոնյան: «Այս պարագայում մենք կարող ենք վերացնել Իրանի կողմից մեզ սպառնացող վտանգը և կանգնեցնել և կանխել Իրանի կարողություններն ու հզորությունը»: