Նաիրա Զոհրաբյանը իր ՖԲ-յան էջում «Նիկոլը էլի՛ ստում է» վերտառությամբ գրառում է կատարել՝ փորձելով Սյունիքի սահմաների որոշման խնդիրը բացատրել, բայց չի հասկացել, որ ինչքան էլ ինքն իրեն գիտակի տեղ դնի, այնքան տգիտություն կթորա իր բերանից: Ուրեմն այսպես, Նաիրա Զոհրաբյանն ասում է՝

«… Աշխարհի որեւէ երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։ Տիկին Զոհրաբյանին հարց ենք տալիս, կա՞ արդոք «աշխարհի որեւէ երկիր», որտեղ ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով՝ վարչատարածքային բաժանումով, խախտվում է երկրի սահմանը եւ վարչական տարածքը ձգվում է մինչեւ երկրի պետական սահմաններից դուրս:

Նաիրա Զոհրաբյանը լինելով ԱԺ-ի «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»՝ դեմ է արտահայտվում մարդու իրավունքներին, մարդու կամարտահայտությանը եւ վիրավորում է մարդկանց արժանապատվությունը: Ավելին, նա հանդես է գալիս «ստալինյան» ոճով՝ դառնալով նորօրյա մեր «Ստալինուհին» և արտահայտելով հետևյալ «մտքի գոհարները»: «…Նիկոլին իշխանության բերած ժեխի համար, որը իր տիրոջ ամեն ստից հետո հասնում է նիրվանայի։ Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է։ Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության։ Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու։ Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից։ Ու բռնի ուժով տանել կրթելու։ … Մենք ժեխապետություն չենք ունենալու։ Վստահ եղեք»:

Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ գրառմամբ ասում է՝ «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին»:

Հ.Գ. Նաիրա Զոհրաբյանի «ԺԵԽ»-ը, ժողովուրդն է, այն հարյուր հազարավոր ժողովուրդը, որ իշխանության բերեց Նիկոլին ու «իմքայլականներին»: Մի խոսքով Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի ժողովրդի «մի մասին» (որը կազմում է ՀՀ 99,99% -ը՝ չհաշված սփյուռքի ճնշող մեծամասնության աջակցությունը) եւ նրա կողմից ընտրված ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը «ատում է»: Նա ատելով ժողովրդին՝ նրա երկրի փրկությա՞նն է տենչում:

Նաիրա Զիհրաբյանին կարելի է պատասխանել Գ. Էմինի՝ Կոմիտասին նվիրված այս ոսկեղեն խոսքերի «համապատասխան» փոփոխությամբ.

Երբ դու ժողովրդիդ «հինգ հազարով»

Ընտրության էիր տանում՝ քո Սերժի,

Լոկ ՆԻկոլը  տեղն իմացավ՝

Ուխտ գնալով քո «ժեխին»:

сподели ме

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.