Մեկն ընկերոջն է գլխին նստեցնում,
Մյուսը` ընկերոջ գլխին է նստում։
Մեկը ձեռքը միշտ գրպանն է տանում,
Մյուսը` ընկերոջ գրպանն է մտնում։
Մեկը ասում է՝ կեսնինձ, կես՝ քեզ,
Մյուսը` ասում է նախ ինձ, հետո քեզ։
Մեկն աղի մեջից մրմուռ է հանում,
Մյուսը՝ շաքարով կծուն կերակրում։
Մեկը խոսքերը զգույշ է ընտրում,
Մյուսը՝ խոսքի մեջ դիտմամբ շփոթվում։
Մեկի լացից արյուն է կաթում,
Մյուսն առանց արցունք գժի պես լացում։
Մեկի ծիծաղից կյանք է երկարում,
Մյուսի ծիծաղը փորձանք է բերում։
Մեկն իր լինելով աշխարհն է լցնում,
Մյուսն իր լինելով աշխարհը թալանում։
Մեկի կարոտից մազ է ճերմակում,
Մյուսի կարոտը չի էլ զգացվում։
Մեկը մարդ ծնվում մարդ է մեծանում,
Մյուսը` մարդ ծնվում, հրեշ է թաղվում։
Մեկ ու մյուս հերթով գալիս են, գնում
Ու ցավ եմ ապրում, որ մեծ աշխարհում,
Մեկ-երի թիվը քիչ-քիչ նվազում,
Ու մյուս-ներինն է օր օրի աճում:
Լիլի Շակրին