ինչքան ենք չէ՞ մենք խբում կրծքներիս աշխարհի ամեն անկյունում ու հպարտանուուու՜մ իբր մեր բարի, մաքուր ու քրիստոնյա, հավատացյալ լինելով…ԻԲՐ …բայց մի օր, գեթ մի՛ օր քրիստոնեավայել չենք ապրում, ՉԵ՛ՆՔ ԱՊՐՈՒՄ ԱԽՐ, ՉԱ՛Ր ԵՆՔ ՉԱ՛Ր…ու եսասեր…մեր ստատուսն ենք սիրում…ու կե՛ղծ ենք, շինծու…

Ուզում եմ անկեղծորեն իմանալ, իսկ ու՞ր էին այն ԲՈԼՈՐ ՀԱՅՏՆԻ հոգևորականները, բոլորը՝ հատկապես հավաքներին մասնակցող, երբ ՄԵՐ գերիների օդանավը իջավ օդանավակայան, ինչու՞ ծնողների կողքին չէին սառչում դրսում ու անհամբեր սպասում այդ օդանավին, ինչու՞ չկային այդ հինավուրց ազգի առաջինը քրիստոնեությունը ընդունած ազգի հոգևոր հայրերը հարցնում եմ ու՞ր էիք սիրելի ՀԱՅՐԵՐ, դուք ուղղակի պարտավոր էիք այնտեղ լինել, կոտրված սրտերի կողքին: Չէ որ ոչ բոլորի հարազատները եկան, մնացածին հոգևոր խոսք էր պետք, ու՞ր էր մեր Ծայրագույն Սուրբ Կաթողիկոսը, ինչու՞ բացառապես ԱՍԾՏՈ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱՑԱԾ մեր գերիներին առաջինը աղոթքով չընդունեցին ու չմաքրեցին ազերաահաբեկչական նավսից հենց շեմից, օրհնեին, օծեին, աղոթեին սրբազան խաչով ու նոր ուղարկեին Կանազի հիվանդանոց, և, վերջապես ու՞ր էին պետական մարմիններից և գեթ մեկը, որ որպես ՀԵՐՈՍ, այո ՀԵՐՈ՜Ս դիմավորեին, ինչպես նաթյանաուն 5 տարի գերության մեջ գտնվող իր զինվորին փոխանակեց 1000-ի հետ և ըստ արժանվույն անձամբ դիմավորեց…փաստորեն մեր զուլալ մաքուր երեխեքը այդ դահիճ սաֆարովի չափ էլ չեղան, որ պետական այրերից գեթ մեկը չլիներ այդտեղ…ու ԴԻՄԱՎՈՐԵ՞Ր…էլի ամեն ինչ տնավարի…անգամ բարձրախոս չկար, որ ծնողները նորմալ լսեին իրենց երեխեքի անունները…ԱՍՏՎԱԾ ՄԱՔՐԻ՛Ր մեզ այս տկարամտությունից ու խավարամտությունից…ԻՍԿ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ և՛ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ և՛ ԴԵՌ ԹՇՆԱՄՈՒ ՁԵՌՔՈՒՄ ՓԱ՜ՌՔ ՈՒ ՊԱՏԻ՜Վ,ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱՔ ԴԻՄԱՆԱԼ: ԴԱ ԷԼ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄ, և ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՏՎԱԾԸ Ւ ԴԵՊ ԴԱ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԱՄԵՆ ԱՌՈՒՄՈՎ՝ և ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ և ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ և ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՊՐԵԼՈՒ…ՄԱՅՐԵՐ ԳՈՒՐԳՈՒՐԵ՜՜՜Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՇԱԱ՜Տ ԳՈՒՐԳՈՒՐԵՔ, ՄԻԳՈՒՑԵ ՁԵՐ ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԸ ՄԱՔՐԻ ՊՂՏՈՐՎԱԾ ՍՐՏԵՐՆ ՈՒ ՆԵՐԱՇԽԱՐՀՆԵՐԸ…ՍԵՐ ՈՒ ԷԼԻ ՍԵՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ…

Hrachuhi Bassénz Sopranfan

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert